🇪🇺 «Culture Moves Europe»․ Առցանց տեղեկատվական հանդիպումների շարք և վեբինարներ (ZOOM). հոկտեմբեր ամիս
«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը հրավիրում է արվեստագետներին, մշակույթի գործիչներին և ոլորտի մասնագետներին մասնակցելու «Culture Moves Europe» ծրագրի Անհատական շարժունակության (Call for Individual Mobility) բաց մրցույթին նվիրված առցանց տեղեկատվական հանդիպումներին։
Հանդիպումների նպատակն է մանրամասն ներկայացնել դիմելու կարգը, չափորոշիչները և գործնական խորհուրդներ տրամադրել հայաստանյան դիմորդներին հաջողված հայտեր պատրաստելու համար։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն՝
• Դրամաշնորհի պայմանները, տևողությունը և ֆինանսավորման բաղադրիչները (օրապահիկ, ճանապարհածախս, վիզայի և կանաչ շարժունակության հավելավճարներ)
• Միջազգային գործընկերոջ ընտրությունը և հրավեր-նամակի (Invitation Letter) պահանջները
• Գրանցումն ու հայտադիմումի լրացումը Goethe-Application Portal (GAP) հարթակում
• «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի կողմից թարգմանված հայերեն ուղեցույցի կիրառումը
• Հարց ու պատասխան (Q&A)
Հանդիպումների ժամանակացույց (ընտրեք Ձեզ հարմար օրը)․
Ձևաչափը․ Առցանց (ZOOM)
Հանդիպում 1․ Հոկտեմբերի 19, երկուշաբթի - ժամը 11:00
Հանդիպում 2․ Հոկտեմբերի 27, երեքշաբթի - ժամը 11:00
Մասնակցության համար գրանցվեք այստեղ՝
Culture Moves Europe ծրագրի մանրամասները Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի կայքում՝ https://bit.ly/47cg8GO
Ուշադրություն․ Գրանցված մասնակիցներին ZOOM հանդիպման հղումը կուղարկվի նախապես՝ գրանցման ձևում նշված էլեկտրոնային հասցեին։







Comments