Բաց է «Culture Moves Europe» ծրագրի Անհատական շարժունակության դրամաշնորհային մրցույթը

«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ պաշտոնապես բացվել է Եվրոպական միության «Culture Moves Europe» ծրագրի Անհատական շարժունակության (Individual Mobility) հերթական շրջափուլը։
Ծրագիրը տրամադրում է ուղիղ ֆինանսական աջակցություն արվեստագետներին և մշակութային ոլորտի մասնագետներին՝ «Ստեղծագործ Եվրոպա» անդամ որևէ երկրում (բացի մշտական բնակության երկրից) միջազգային գործընկերոջ հետ համատեղ նախագիծ իրականացնելու համար։
Ո՞վ կարող է դիմել
«Ստեղծագործ Եվրոպա» մասնակից երկրներում (ներառյալ Հայաստանը) օրինական հիմքերով բնակվող քաղաքացիներ և ռեզիդենտներ
18 տարին լրացած անձինք
Առնվազն մեկ ոլորտում ակտիվ մասնագետներ՝ ճարտարապետություն, մշակութային ժառանգություն, դիզայն և նորաձևության դիզայն, գրականություն, երաժշտություն, կատարողական արվեստներ (թատրոն, պար), կերպարվեստ և տեսողական արվեստ
Փորձառության կոնկրետ մակարդակ չի պահանջվում (բաց է ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած մասնագետների համար)
Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ մինչև 5 հոգուց բաղկացած խմբերը
Ի՞նչ ֆինանսական աջակցություն է առաջարկում դրամաշնորհը
Օրապահիկ (Daily Allowance)․ 85 եվրո ծրագրի իրականացման յուրաքանչյուր օրվա համար։
Ճանապարհածախս (Travel Allowance)․
400 եվրո՝ մինչև 5,000 կմ ուղիղ հեռավորության դեպքում
800 եվրո՝ 5,000 կմ և ավելի հեռավորության դեպքում
(Հեռավորությունը հաշվարկվում է ավտոմատ՝ հայտադիմումում նշված մեկնման և ժամանման վայրերի միջև)
Լրացուցիչ հավելավճարներ (Top-ups)․
Կանաչ շարժունակության հավելավճար (Green mobility)․ 400 եվրո (էկոլոգիապես կայուն տրանսպորտ ընտրելու դեպքում)
Վիզայի հավելավճար (Visa top-up)․ 120 եվրո (ՀՀ քաղաքացիների համար խիստ ակտուալ)
Ընտանեկան հավելավճար (Family top-up)․ 200 եվրո մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար
Անդրծովյան տարածքների / ծայրամասային շրջանների հավելավճար․ 175 եվրո
Մատչելիության աջակցություն (Accessibility Support)․
30 եվրո ծրագրի իրականացման յուրաքանչյուր օրվա համար (հաշմանդամություն ունեցող մասնակիցների համար)
Անձնական օգնականի կամ ժեստերի լեզվի թարգմանչի ծախսերի փոխհատուցում (փաստացի ծախս կամ ֆիքսված նպաստ)
Ծրագրի պարտադիր պայմանները և նպատակները
Մեկ միջազգային նախագիծ․ Նախագիծը պետք է իրականացվի «Ստեղծագործ Եվրոպա» մասնակից մեկ այլ երկրում և հետապնդի հետևյալ 4 նպատակներից առնվազն 2-ը՝
Սովորել (To learn)
Ստեղծագործել (To create)
Ուսումնասիրել / Հետազոտել (To explore)
Կապեր հաստատել / Ցանցային համագործակցություն (To connect)
Մեկ միջազգային գործընկեր․ Դիմորդն ինքնուրույն է ընտրում ընդունող երկրի իր միջազգային գործընկերոջը, որը կարող է լինել ինչպես անհատ, այնպես էլ կազմակերպություն (թատրոն, պատկերասրահ, ռեզիդենցիա, փառատոն և այլն):
Պահանջվող փաստաթղթերը
Անձը հաստատող պաշտոնական փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ)
Օրինական բնակության / ռեզիդենտության ապացույց
Հակիրճ ինքնակենսագրություն (CV)
Ստեղծագործական պորտֆոլիո (Portfolio)
Միջազգային գործընկերոջ պաշտոնական հրավեր-նամակ (Letter of Invitation)
Դիմելու ընթացակարգը և ժամկետները
Մրցույթի տևողությունը․ 2026 թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 2027 թ․ ապրիլի 30-ը։
Շարունակական ընտրություն (Rolling Call)․ Հայտերի գնահատումը և դրամաշնորհների բաշխումն իրականացվում է ամեն ամիս։ Գնահատման արդյունքները հայտատուները ստանում են ամսական վերջնաժամկետից հետո 8 շաբաթվա ընթացքում։
Ինչպե՞ս դիմել․
Գրանցվեք Goethe-Application Portal (GAP) հարթակում՝ որպես անհատ («Individual», նույնիսկ եթե դիմում եք որպես խումբ)։
Ընտրեք «Culture Moves Europe funding», ապա՝ «Call for individual mobility»։
Լրացրեք հայտադիմումը անգլերեն լեզվով։ (Ուշադրություն․ լեզվի իմացության մակարդակը չի գնահատվում, և օնլայն թարգմանչական ծրագրերի օգտագործումը թույլատրելի է)։
Գրասենյակի աջակցությունը
Դիմելու գործընթացը հեշտացնելու նպատակով «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը թարգմանել է մրցույթի պաշտոնական փաստաթուղթը։
📥 Ներբեռնել մրցույթի պաշտոնական փաստաթուղթը (Call Document)՝ հայերեն թարգմանությամբ
🔗 Ծրագրի մանրամասներ և հավելյալ տեղեկություններ՝ https://culture.ec.europa.eu/culture-moves-europe/call-for-individual-mobility
🔗 Անցնել Goethe-Application Portal հարթակ և դիմել՝ https://portal.gap.goethe.de/en-US/
Գրասենյակը պարբերաբար կազմակերպում է տեղեկատվական հանդիպումներ և վեբինարներ՝ հայտերի նախապատրաստման գործընթացին աջակցելու համար։ Հետևեք մեր էջերի թարմացումներին։







Comments