top of page
Faded Shapes

RECPush - RECLab-ի նախաձեռնություն (Իսպանիա)

Sep 3
1 min read

RECPush․ ՄԻԱՑԵ՛Ք՝ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ


Դուք պրոդյուսե՞ր եք, ով ցանկանում է ընդլայնել իր մասնագիտական ցանցը: Ցանկանո՞ւմ եք հանդիպել այլ երկրների մասնագետների: Փնտրո՞ւմ եք նոր գործընկերություններ ոլորտում: RECPush-ը հենց ձեզ համար է:


RECPush-ը RECLab-ի նախաձեռնությունն է, որն իրականացվում է Տարագոնայի REC միջազգային կինոֆեստիվալի (Իսպանիա) շրջանակում: RECLab-ը լաբորատորիա և վերապատրաստման հարթակ է, որն աջակցում է կինոարդյունաբերության մասնագետներին և խթանում նրանց աշխատանքների միջազգայնացումը:


RECPush-ը ստեղծվել է կատալոնացի, իսպանացի և միջազգային համապրոդյուսերների միջև համագործակցությունը խրախուսելու համար: RECPush-ը միավորում է տեղական և միջազգային պրոդյուսերներին մի միջավայրում, որը նախատեսված է կապեր հաստատելու, փորձով կիսվելու և հնարավոր համատեղ արտադրություններ (co-productions) ուսումնասիրելու համար: Մի քանի օր՝ փորձով կիսվելու, նոր մարդկանց հանդիպելու և նոր կապեր ստեղծելու համար:


Դեկտեմբերի 3-ից 6-ը RECPush-ը ձեր ժամանակացույցը կլցնի ձեր կապերն ընդլայնելուն ուղղված միջոցառումներով:


Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար անցեք հետևյալ հղումով․

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Մաշտոցի պողոտա 37

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page