top of page
Faded Shapes

«Perform Europe»-ը մեկնարկում է 3-րդ բաց մրցույթը՝ կատարողական արվեստի ոլորտում միջսահմանային շրջագայություններին աջակցելու համար

  • 13 minutes ago
  • 2 min read

«Perform Europe»-ը՝ կատարողական արվեստի ոլորտում միջսահմանային շրջագայությունների (touring) եվրոպական ապագամետ ֆինանսավորման ծրագիրը, հայտարարում է իր 3-րդ բաց մրցույթի մասին՝ տրամադրելով ընդհանուր առմամբ 1․4 միլիոն եվրո «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի 41 երկրներում նորարարական շրջագայությունների առաջարկներին աջակցելու համար:


Ո՞վ կարող է մասնակցել

Մրցույթը բաց է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի 41 երկրներում իրավաբանորեն գրանցված կատարողական արվեստի բոլոր մասնագետների և կազմակերպությունների համար: Հայտերը պետք է ներկայացվեն առնվազն 3 տարբեր «Ստեղծագործ Եվրոպա» երկրներից առնվազն 3 գործընկերներից կազմված գործընկերությունների (partnerships) կողմից:


Նախագծերը պետք է ներառեն առնվազն մեկ ավարտուն կատարողական աշխատանք հետևյալ ոլորտներից՝ կրկես, պար, բացօթյա արվեստ (outdoor arts), պերֆորմանս, տիկնիկային արվեստ կամ թատրոն (բացառությամբ կենդանի երաժշտության և օպերայի), որը պետք է ներկայացվի «Ստեղծագործ Եվրոպա» առնվազն 3 երկրներում: Ընտրված նախագծերը կարող են իրականացնել իրենց շրջագայությունները 2027 թ․ մարտի 1-ից մինչև 2028 թ․ հունվարի 31-ը:


Մրցույթի առաջնահերթությունները


Մրցույթը խրախուսում է գործընկերություններին ներկայացնել շրջագայությունների այնպիսի առաջարկներ, որոնք կարող են իրական փոփոխություններ առաջացնել ոլորտում՝ կենտրոնանալով «Perform Europe»-ի առաջնահերթությունների վրա․


  • Ներառականություն և բազմազանություն

  • Պայքար կլիմայի փոփոխության դեմ


Հատուկ ուշադրություն է դարձվելու թերներկայացված տարածաշրջաններին և համայնքներին ներգրավող առաջարկներին: Բացի այդ, բոլոր առաջարկները պետք է ձգտեն որակի և նորարարության, հիմնված լինեն արդար պրակտիկաների վրա, ինչպես նաև խրախուսվում է համագործակցությունը «Ստեղծագործ Եվրոպա»-ի տարբեր տարածաշրջանների միջև:


Ֆինանսավորում

Գործընկերությունները կարող են դիմել հետևյալ չափերի դրամաշնորհների համար․ 15,000 եվրո, 25,000 եվրո կամ 55,000 եվրո: Բացի այդ, դիմորդները կարող են հայցել մինչև 5,000 եվրո լրացուցիչ ֆինանսավորում՝ հասանելիության (accessibility) և կայունության (sustainability) միջոցառումներին աջակցելու համար: Հասանելի ընդհանուր ֆինանսավորման 5%-ը կհատկացվի Ուկրաինային ներգրավող առաջարկներին:


📅 Ծանոթացեք բաց մրցույթի պայմաններին և դիմեք մինչև 2026 թ․ հոկտեմբերի 22-ը, ժամը 23:59 (CEST):


Փնտրո՞ւմ եք գործընկերներ

Դիմորդները կարող են օգտվել «Perform Europe»-ի Matchmaking հարթակից (Perform Europe Matchmaking Platform)․ դա հատուկ ցանցային գործիք է, որը միավորում է 41 երկրների կատարողական արվեստի ավելի քան 2,300 մասնագետների և կազմակերպությունների: Օգտատերերը կարող են զտել (filter) հնարավոր գործընկերներին, ուղղակիորեն կապ հաստատել և մշակել համատեղ շրջագայությունների առաջարկներ:


«Perform Europe»-ի մասին

2020-ից 2026 թվականների ընթացքում իրականացված երկու հաջողված փուլերից հետո «Perform Europe»-ն աջակցել է 61 միջազգային գործընկերությունների, որոնցում ընդգրկված են եղել ավելի քան 272 գործընկերներ 41 երկրներից: Միասին այս նախագծերը փորձարկել են շրջագայությունների նորարարական մոդելներ՝ վերասահմանելով, թե ինչպես են կատարողական արվեստի աշխատանքները ներկայացվում միջսահմանային ձևաչափում:


Մանրամասները և դիմելու կարգը՝ https://cutt.ly/jt993KBe


«Perform Europe»-ը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է 6 կազմակերպություններից կազմված կոնսորցիումի կողմից․ IETM (Ժամանակակից կատարողական արվեստների միջազգային ցանց), European Festivals Association (EFA), European Dance Development Network (EDN), Circostrada, Pearle - Live Performance Europe և IDEA Consult:*


---

ℹ️ Տեղեկատվական հանդիպում


«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը կազմակերպում է առցանց տեղեկատվական հանդիպում սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին:


Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել մինչև սեպտեմբերի 10-ը (ներառյալ) հետևյալ հղումով․ https://forms.gle/hH21ijP17tnWnc3S7 


Առցանց հանդիպման հղումը կուղարկվի նախապես գրանցված մասնակիցներին:

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page