«The Owl». Սցենարական զարգացման աշխատարան Աթենքում՝ պրոֆեսիոնալ սցենարիստների համար
- 59 minutes ago
- 1 min read
Աթենքի կինոգրասենյակը (Athens Film Office), համագործակցելով միջազգային հեղինակավոր «The Black List» հարթակի հետ, հայտարարում է «The Owl» սցենարական զարգացման աշխատարանի 5-րդ թողարկման հայտերի ընդունումը:
Ծրագրի մասին
«The Owl»-ը դարձել է Աթենքի կինոգրասենյակի առանցքային նախաձեռնություններից մեկը, որի նպատակն է աջակցել միջազգային պոտենցիալ ունեցող ֆիլմերի և հեռուստասերիալների սցենարական մշակմանը: 4-օրյա ինտենսիվ աշխատարանը տեղի կունենա Աթենքում՝ 2027 թվականի հունվարի 12-15-ը՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխության նախաշեմին:
Ինչու՞ դիմել
Ընտրված մինչև 10 սցենարիստներ հնարավորություն կստանան մասնակցելու զարգացման հատուկ ծրագրի, որը ներառում է.
Անհատական խորհրդատվություններ սցենարների վերաբերյալ,
Մեկը-մեկին ձևաչափով մենթորություն,
Վարպետության դասեր և պանելային քննարկումներ ոլորտի առաջատարների հետ,
Networking-ի հնարավորություններ միջազգային պրոդյուսերների և դիստրիբյուտորների հետ:
Մասնակցության պայմաններ
Դիմորդը պետք է լինի պրոֆեսիոնալ սցենարիստ և ունենա առնվազն մեկ մասնագիտական էկրանային աշխատանք (կինոյում կամ հեռուստատեսությունում):
Նախագծերը կարող են լինել լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր կամ հեռուստասերիալներ:
Ներկայացվող սցենարները պետք է լինեն անգլերեն լեզվով:
Նախագծերը պարտադիր չէ, որ գործողությունները ծավալվեն Հունաստանում, սակայն պետք է ունենան Հունաստանում նկարահանվելու կամ արտադրվելու պոտենցիալ:
Ընտրության փուլերը«The Black List» հարթակի կողմից նախնական գնահատումից հետո կկազմվի մինչև 40 նախագծից բաղկացած «longlist», որից հետո միջազգային հանձնաժողովը կկատարի վերջնական ընտրությունը: Գնահատման չափանիշներն են՝ ինքնատիպությունը, շուկայական պոտենցիալը և հեղինակի մասնագիտական փորձը:
Կարևոր ամսաթվեր
Հայտերի վերջնաժամկետ: 2 հոկտեմբերի, 2026թ.
Արդյունքների հայտարարում: 1 դեկտեմբերի, 2026թ.
Աշխատարանի անցկացում: 12-15 հունվարի, 2027թ.
Ինչպե՞ս դիմել
Հայտերը ներկայացվում են բացառապես «The Black List» հարթակի միջոցով: Մանրամասն տեղեկատվության և դիմումի հղման համար այցելեք https://athensfilmoffice.com/the-owl/ և https://blcklst.com/programs/2027-the-owl-screenwriting-workshop:








Comments