Culture Moves Europe. Բաց կանչ պարարվեստի ոլորտի ներկայացուցիչների համար (Ռեզիդենտություն Սկոպյեում)
- 1 day ago
- 1 min read
Interart մշակութային կենտրոնը և Սկոպյեի պարի թատրոնը (Հյուսիսային Մակեդոնիա) հրավիրում են 5 պրոֆեսիոնալ պարողների մասնակցելու 40-օրյա միջազգային ռեզիդենտության: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի կողմից ֆինանսավորվող Culture Moves Europe նախաձեռնության շրջանակում:
Ռեզիդենտության նպատակը
Ծրագրի առանցքում ժամանակակից պարի ոլորտում հետազոտությունն է, խորեոգրաֆիկ զարգացումը և համագործակցությունը: Արդյունքում ստեղծվելու է նոր պարային ներկայացում, որը կցուցադրվի Dance Fest Skopje 2027 միջազգային փառատոնի շրջանակում:
Ժամկետներ և վայր
Տևողություն: 40 օր (22 մարտի – 30 ապրիլի, 2027թ.)
Վայր: ք. Սկոպյե, Հյուսիսային Մակեդոնիա
Ֆինանսական աջակցություն
Ընտրված մասնակիցներին տրամադրվում է.
30 եվրո օրապահիկ (ընդհանուր 40 օրվա համար):
400 եվրո ճամփորդական ծախսերի համար (հնարավոր են հավելավճարներ «կանաչ» տրանսպորտի կամ վիզայի աջակցության համար):
Կացություն և մասնագիտացված փորձասենյակ:
Մասնագիտական մենթորություն Risima Risimkin-ի և Սկոպյեի պարի թատրոնի առաջատար մասնագետների կողմից:
Ովքե՞ր կարող են դիմելՀայտը բաց է պրոֆեսիոնալ պարողների և արտիստների համար, ովքեր բնակվում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ որևէ երկրում (բացի Հյուսիսային Մակեդոնիայից): Դիմորդները պետք է պատրաստ լինեն ինտենսիվ կոլեկտիվ ստեղծագործական գործընթացի:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ինքնակենսագրական (CV) և պորտֆոլիո:
Տեսանյութեր նախկին աշխատանքներից:
Մոտիվացիոն նամակ:
Կարևոր ամսաթվեր
Դիմումների ընդունման վերջնաժամկետ: 15 օգոստոսի, 2026թ.
Արդյունքների հայտարարում: մինչև 10 սեպտեմբերի, 2026թ.
Ինչպե՞ս դիմելՀայտերն ընդունվում են առցանց տարբերակով՝ Google Form հարթակի միջոցով: Մանրամասն տեղեկությունների և հայտադիմումի համար այցելեք Interart մշակութային կենտրոնի պաշտոնական կայք՝ www.interart.com.mk:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել կազմակերպիչների հետ contact@interart.com.mk էլ. հասցեով:








Comments