Տեղեկատվական հանդիպում-վեբինար․ «Culture Moves Europe» դրամաշնորհներ
Միջոցառման օրեր՝ 10 նոյեմբերի և 13 նոյեմբերի 2026 թ․
Ժամը՝ 11:00
Ձևաչափը՝ Առցանց
Հրավիրում ենք արվեստագետներին, մշակույթի ոլորտի մասնագետներին և կազմակերպություններին մասնակցելու «Culture Moves Europe» դրամաշնորհային հնարավորություններին նվիրված տեղեկատվական հանդիպում-վեբինարներին։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն ծրագրի բոլոր մանրամասները, այդ թվում՝ իրավասության չափանիշները, ֆինանսավորման բաղադրիչները և ժամկետները։ Բացի այդ, մասնակիցների հետ միասին կնայենք հայտադիմումը, կվերլուծենք հարցերի տրամաբանությունն ու GAP հարթակում դրանք լրացնելու կարգը։ Առանձին բաժնով կծանոթանանք Բնապահպանական կայունության խորհուրդներին՝ նախագծի էկոլոգիական ազդեցությունը նվազեցնելու և կանաչ ճանապարհորդության հավելավճարից օգտվելու նպատակով։
Հանդիպումների ժամանակացույց
Անհատական շարժունություն (Individual Mobility)
Օրը և ժամը՝ 10 նոյեմբերի 2026 թ․, ժամը 11:00
Թիրախային լսարան՝ Արվեստագետներ, մշակույթի գործիչներ, համադրողներ։
Ռեզիդենտությունների հյուրընկալման ծրագիր 2026–2027 (Call for Residency Hosts)
Օրը և ժամը՝ 13 նոյեմբերի 2026 թ․, ժամը 11:00
Թիրախային լսարան՝ Մշակութային ոլորտում գործող իրավաբանական անձինք (ՀԿ -ներ, հիմնադրամներ, ստուդիաներ, թանգարաններ, կենտրոններ)։
Գրանցվել տեղեկատվական հանդիպում-վեբինարին` https://forms.gle/1jT6wmkDQVyhtH789
Վայրը՝ Առցանց
Աշխատանքային լեզուն՝ հայերեն
Ուշադրություն․ Գրանցված մասնակիցներին առցանց հանդիպման հղումը կուղարկվի նախապես՝ գրանցման ձևում նշված էլեկտրոնային հասցեին։







Comments