Ռեզիդենտության ծրագրեր հյուրընկալողների համար բաց կանչ 2026–2027․ Հայտերի ընդունում

Հրապարակման ամսաթիվ՝ 15 հոկտեմբերի 2026 թ․
Վերջնաժամկետ՝ 18 հունվարի 2027 թ․, 23:59 CET
Հայտերի ներկայացման հարթակ՝ Goethe-Application Portal (GAP)
Մեկնարկել է «Ռեզիդենտությունների հյուրընկալողների բաց կանչ 2026–2027» ծրագրի հայտերի ընդունումը։ Ֆինանսական աջակցության այս նախաձեռնությունը նախատեսված է «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի անդամ երկրներում գործող իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են հյուրընկալել միջազգային արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների։
Ծրագրի երկփուլ կառուցվածքը
Դիմումների գործընթացն իրականացվում է երկու հիմնական փուլով․
Փուլ 1․ Նախագծի հայեցակարգ և կազմակերպության համապատասխանություն
Դիմորդները ներկայացնում են ռեզիդենտության ընդհանուր գաղափարը, նկարագրում են աշխատանքային միջավայրը, կացարանային պայմանները և ապահովվող մասնագիտական մենթորությունը։
Փուլ 2․ Ռեզիդենտների ընտրություն (Միայն ընտրված հյուրընկալողների համար)
Առաջին փուլը հաղթահարած կազմակերպություններն ընտրում են 1-ից մինչև 5 ռեզիդենտների և 2027 թ․ մարտի 9-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնում են նրանց անհատական տվյալների քարտերը (Residency Info Card)։
Ֆինանսավորման ամփոփ աղյուսակ
Շահառու | Աջակցության տեսակ | Գումար / Մանրամասներ |
Հյուրընկալող | Հյուրընկալման օրապահիկ | €50 օրական յուրաքանչյուր ռեզիդենտի համար |
Հյուրընկալող | Մատչելիության աջակցություն | €375 / €675 / €1,200 (ըստ ծրագրի տևողության կատեգորիայի) |
Ռեզիդենտ | Օրապահիկ | €30 օրական |
Ռեզիդենտ | Ճանապարհածախս | €400 (մինչև 5,000 կմ) / €800 (5,000 կմ և ավելի) |
Ռեզիդենտ | Կանաչ շարժունության հավելավճար | €400 (էկոլոգիապես մաքուր տրանսպորտ ընտրելու համար) |
Ռեզիդենտ | OCT/OR հավելավճար | €175 (անդրծովյան երկրների և տարածքների համար) |
Ռեզիդենտ | Ընտանեկան հավելավճար | €200 մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար |
Ռեզիդենտ | Վիզայի հավելավճար | €120 |
Ռեզիդենտ | Մատչելիության աջակցություն | Ֆիքսված գումար, անձնական օգնականի/ժեստերի լեզվի ծախսեր և ավիափոխադրում մինչև 600 կմ հեռավորության դեպքում (անհրաժեշտության պարագայում) |
Իրավասության չափանիշներ
Ծրագրին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին․
Կարգավիճակ․ Գրանցված են որպես իրավաբանական անձ «Ստեղծագործ Եվրոպա» երկրներից մեկում (ներառյալ անդրծովյան երկրներն ու տարածքները)։
Ոլորտային պատկանելություն․ Գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում․
Ճարտարապետություն
Մշակութային ժառանգություն
Դիզայն և նորաձևության դիզայն
Գրականություն
Երաժշտությու
Կատարողական արվեստներ
Վիզուալ արվեստ
Ծրագրի շրջանակ․ Պատրաստ են հյուրընկալել 1-5 միջազգային մասնակիցների այնպիսի նախագծի շուրջ, որը միտված է հետևյալ նպատակներից առնվազն երկուսին՝ ստեղծել, սովորել, բացահայտել, կապեր հաստատել կամ փոխակերպել։
Պայմաններ և առաջնորդություն․ Ապահովում են համարժեք կացարան, աշխատանքային հարմարություններ և առնվազն մեկ որակավորված մենթորի՝ մասնակիցներին գեղարվեստական ուղղորդում տրամադրելու համար։
Ժամանակացույց
Հայտերի ընդունման մեկնարկ՝ 15 հոկտեմբերի 2026 թ․, 09:00 CEST
Հայտերի վերջնաժամկետ՝ 18 հունվարի 2027 թ․, 23:59 CET
Գնահատման արդյունքներ՝ մինչև 9 մարտի 2027 թ․
Երկրորդ փուլի փաստաթղթերի ներկայացում՝ 9 մարտի 2027 թ․ – 31 հուլիսի 2027 թ․
Ծրագրերի մեկնարկի ամենավաղ ժամկետ՝ 12 ապրիլի 2027 թ․
Ինչպե՞ս դիմել
Գրանցվեք Goethe-Application Portal (GAP) հարթակում որպես «Organisation/Enterprise»։
Ընտրեք «Culture Moves Europe funding», ապա՝ «Call for residency hosts 2026-2027»։
Լրացրեք հայտաձևը անգլերենով (օնլայն թարգմանչական գործիքների կիրառումը թույլատրվում է և չի ազդում գնահատականի վրա)։
Կցեք պահանջվող փաստաթղթերը․
Իրավաբանական անձի գրանցման վկայական
Կազմակերպության գեղարվեստական պորտֆոլիո կամ գործունեության հաշվետվություն
Մենթորի համառոտ ինքնակենսագրական (CV)
Ուղարկեք հայտը մինչև 2027 թվականի հունվարի 18-ը, ժամը 23:59 CET։
Գրասենյակի աջակցությունը
Դիմելու գործընթացը հեշտացնելու նպատակով «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը թարգմանել է մրցույթի պաշտոնական փաստաթուղթը։
📥 Ներբեռնել մրցույթի պաշտոնական փաստաթուղթը (Call Document)՝ հայերեն թարգմանությամբ
📥 Ծրագրի հայտադիմումի ձևանմուշ (2026–2027)
Նախապես ծանոթացեք հայտադիմումի հարցերին և կառուցվածքին՝ նախքան Goethe-Application Portal (GAP) հարթակում այն լրացնելը։
📥 Բնապահպանական կայունության խորհուրդներ
Գործնական ուղեցույց միջազգային գործընկերների և ռեզիդենտության ծրագրեր հյուրընկալողների համար՝ կայուն ճանապարհորդության և նախագծի բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու վերաբերյալ։
🔗 Ծրագրի մանրամասներ և հավելյալ տեղեկություններ՝ https://culture.ec.europa.eu/culture-moves-europe/call-for-residency-hosts
🔗 Անցնել Goethe-Application Portal հարթակ և դիմել՝ https://portal.gap.goethe.de/en-US/
Գրասենյակը պարբերաբար կազմակերպում է տեղեկատվական հանդիպումներ և վեբինարներ՝ հայտերի նախապատրաստման գործընթացին աջակցելու համար։ Հետևեք մեր էջերի թարմացումներին։






Comments