top of page
Faded Shapes

«Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն» (CREA-CULT-2027-LIT)

1 hour ago
1 min read

📚 Դրամաշնորհային բաց մրցույթ գրահրատարակչական ոլորտի համար. «Եվրոպական գրական ստեղծագործությունների շրջանառություն» (CREA-CULT-2027-LIT)


«Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի շրջանակում մեկնարկել է եվրոպական գրական ստեղծագործությունների թարգմանության, հրատարակման, տարածման և առաջխաղացման նոր մրցույթը։


Նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 40 նախագիծ, որոնք կարող են իրականացվել ինչպես առանձին կազմակերպությունների (mono-beneficiary), այնպես էլ կոնսորցիումների (multi-beneficiary) կողմից։


Ոլորտային առաջնահերթությունները

  • Քիչ թարգմանվող լեզուներ. Եվրոպական գրականության բազմազանության խթանում և քիչ տարածված լեզուներով գրված գործերի շրջանառություն։

  • Ընթերցանության խթանում. Հասանելիության մեծացում լայն լսարանի, հատկապես երիտասարդների շրջանում։

  • Թարգմանչի աշխատանքի արժևորում. Թարգմանիչների արդար վարձատրություն և պատշաճ տեսանելիություն (խրախուսվում է նրանց անունը նշել գրքի շապիկին, իսկ նախագծի բյուջեի 20-30%-ը նախատեսել նրանց հոնորարների համար)։

  • Բացառապես մարդկային թարգմանություն. Մեքենայական թարգմանությունն (Machine Translation) այս մրցույթում արգելված է։

  • Ոլորտային համագործակցություն. Գրողների, հրատարակիչների, թարգմանիչների, գրախանութների, գրադարանների և փառատոների միջև կապերի ամրապնդում։

  • Աջակցություն Ուկրաինային. Ուկրաիներենից և ուկրաիներեն թարգմանությունների, ինչպես նաև փախստականների համար ուկրաիներեն գրքերի տպագրության աջակցություն։


🔸 Ֆինանսավորվող ժանրերը

Վեպեր, պատմվածքներ, պոեզիա, թատերական և ռադիոպիեսներ, մանկապատանեկան գրականություն, կոմիքսներ և գեղարվեստական վավերագրություն (literary reportage)։


Կարևոր ժամկետներ

💻 Օնլայն տեղեկատվական հանդիպում (Info Session). Նոյեմբերի 17, ժամը՝ 14:00 – 16:00 (CET / Բրյուսելի ժամանակով)։ Կազմակերպիչ՝ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալություն (EACEA)։ Մանրամասները և գրացումը՝ https://bit.ly/4jVkUjy:


⏳ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ. 2027 թվականի հունվարի 27, ժամը՝ 17:00 (CET)։


🔗 Ծրագրի փաստաթղթերին և դիմումի ձևերին ծանոթացեք ԵՄ «Funding & Tenders Opportunities» հարթակում։

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Մաշտոցի պողոտա 37

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2026 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page