top of page
Faded Shapes

«Culture Moves Europe»․ «Mix and Match» առցանց նեթվորքինգային հանդիպումներ

12 minutes ago
1 min read

🌐 «Culture Moves Europe»․ «Mix and Match» առցանց նեթվորքինգային հանդիպումների նոր շարքը մեկնարկում է


«Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Culture Moves Europe» ծրագրի շրջանակում (ներառյալ Անհատական շարժունության՝ Individual Mobility և մյուս ուղղությունները) վերադառնում է «Mix and Match» առցանց նեթվորքինգային հանդիպումների շարքը։


Այս հանդիպումները միավորում են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից 41 երկրների արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին՝ ծանոթանալու, գաղափարներ փոխանակելու և նոր միջազգային համագործակցություններ սկսելու նպատակով։ Անկախ նրանից՝ նոր եք սկսում ձեր մասնագիտական ուղին, թե ունեք տարիների փորձ, այս հանդիպումները բաց են բոլորի համար։


🗓 7 հանդիպում, 7 ոլորտ․ ժամանակացույց


Բոլոր հանդիպումները տեղի են ունենալու չորեքշաբթի օրերին՝ ժամը 18:00 - 19:00 (Երևանի ժամանակով) / 15:00 - 16:00 (CET)․


  • Նոյեմբերի 25 – Դիզայն և նորաձևության դիզայն (նորաձևություն, գրաֆիկական, ինտերիերի, էքստերիերի, արդյունաբերական դիզայն և հարակից ոլորտներ)

  • Դեկտեմբերի 2 – Ճարտարապետություն

  • Դեկտեմբերի 9 – Մշակութային ժառանգություն

  • Դեկտեմբերի 16 – Գրականություն

  • Հունվարի 13 – Երաժշտություն

  • Հունվարի 20 – Կատարողական արվեստներ

  • Հունվարի 27 – Վիզուալ արվեստներ


🔥 Առաջին հանդիպման գրանցումն արդեն բաց է


Եթե աշխատում եք դիզայնի կամ նորաձևության ոլորտում, միացե՛ք նոյեմբերի 25-ի առցանց հանդիպմանը՝ նոր գործընկերներ գտնելու և համատեղ նախագծեր սկսելու համար։


🔗 Գրանցման հղումը՝ https://goetheinstitut.typeform.com/to/sG5odckx


📌 Օգտակար է իմանալ․


  • Յուրաքանչյուր հանդիպումից հետո մասնակիցներին կտրամադրվի ներկաների մասնագիտական տվյալների ցանկը՝ շփումն ու համագործակցությունը շարունակելու համար։

  • Հաջորդ հանդիպումների գրանցումները կբացվեն տվյալ հանդիպումից մեկ շաբաթ առաջ։

  • Դուք կարող եք մասնակցել մեկից ավելի ոլորտային հանդիպումների։

  • Տեղերը սահմանափակ են, և գրանցումն իրականացվում է ըստ դիմելու հերթականության (first-come, first-served)։



Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Մաշտոցի պողոտա 37

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2026 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page