Միջազգային գործընկերների որոնման հանդիպում. համագործակցություն գրադարանների հետ
- 11 hours ago
- 1 min read
«Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակների ցանցը սիրով հրավիրում է մասնակցելու առցանց networking միջոցառման, որի նպատակն է խթանել գրադարանների ներգրավվածությունը եվրոպական մշակութային համագործակցության նախագծերում:
Միջոցառման մանրամասները.
Ամսաթիվ: 8 սեպտեմբերի, 2026թ.
Ժամանակահատված: 14:00-16:00 CET (17:00-19:00՝ Երևանի ժամանակով)
Լեզու: Անգլերեն
Ովքե՞ր կարող են դիմել.Միջոցառումը բաց է գրադարանների, հասարակական կազմակերպությունների, մշակութային և արվեստի հաստատությունների, գրահրատարակչական ոլորտի ներկայացուցիչների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին դիմելով:
Մասնակցության հնարավորություններ.
Նախագծերի ներկայացում (Pitching): Եթե ունեք նախագծի գաղափար, որտեղ գրադարանների ներգրավվածությունը առանցքային է, կարող եք դիմել այն ներկայացնելու համար մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը: Ներկայացված հայտերից կընտրվեն առավելագույնը յոթ նախագծեր՝ ուղիղ եթերում ցուցադրվելու համար: Նույնիսկ եթե ձեր նախագիծը չընտրվի ելույթի համար, ձեր համաձայնությամբ տվյալները կներառվեն հանրամատչելի շտեմարանում՝ հետագա գործընկերության համար:
Մասնակցություն որպես դիտորդ: Եթե ցանկանում եք պարզապես ծանոթանալ գաղափարներին և գտնել հնարավոր գործընկերներ՝ ձեր կազմակերպության համար, կարող եք գրանցվել որպես դիտորդ:
Ինչո՞ւ է սա կարևոր.Գրադարաններն այսօր դառնում են ստեղծարարության և համայնքային զարգացման կենտրոններ: Այս հանդիպումը լավագույն հարթակն է՝
Գտնելու եվրոպացի գործընկերներ և ձևավորելու կոնսորցիումներ:
Ստանալու տեղեկատվություն «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի և ֆինանսավորման այլ աղբյուրների մասին:
Հաստատելու միջազգային կապեր:
Հարցերի դեպքում կարող եք դիմել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ:








Comments