Աջակցություն Գրական թարգմանությունների նախագծերին 2026 թ.
- Ani Hovsepyan
- 9 hours ago
- 3 min read
Հայտերի ընդունման սկիզբ՝ 2025 թ. հոկտեմբերի 15
Վերջնաժամկետ՝ 2026 թ. հունվարի 29, ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով)
Կարգավիճակ՝ բաց է հայտերի ներկայացման համար (Open for Submission)

Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը հնարավորություն է ընձեռում թարգմանական դրամաշնորհի աջակցությամբ թարգմանել, հրատարակել և հանրայնացնել մասնակից երկրների հեղինակների գրական ստեղծագործությունները, այդ թվում` պատմվածքներ, պոեմներ, կոմիքսներ, հեքիաթներ, գեղարվեստական էսսեներ, պիեսներ և այլն:
Համապատասխանության չափանիշներ
Ո՞վ կարող է դիմել
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթաբաժնի մասնակից երկրներից մեկում հիմնված հրատարակիչներ կամ հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:
Բյուջե
Փոքրածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 100.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 5 գրքի թարգմանություն:
Միջնածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 200.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 11 գրքի թարգմանություն:
Մեծածավալ նախագծի համար դրամաշնորհը չի կարող գերազանցել 300.000 եվրոյի (հարյուր հազար) չափը՝ նվազագույնը 21 գրքի թարգմանություն և կոնսորցիումի առկայություն:
Նախագծի պարտադիր պայմաններ
5-ից 21 գեղարվեստական ստեղծագործություններից բաղկացած փաթեթի թարգմանություն, հրատարակություն և տարածում,
գեղարվեստական ստեղծագործությունների փաթեթի թարգմանության, հրատարակման, տարածման և հանրահռչակման ռազմավարություն,
առավելագույն տևողությունը՝ 36 ամիս,
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից երկրների գրականություն,
ընտրված ստեղծագործությունները չպետք է նախկինում թարգմանված լինեն դեպի տվյալ լեզու:
Գործողությունները, որոնք կարող են ֆինանսավորվել, ներառում են՝ թարգմանություն, հրատարակում և տարածում, ինչպես նաև կոնկրետ թեմաներին և առաջնահերթություններին վերաբերող գործողություններ:
Ակնկալվող արդյունք
Այս նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է աջակցել մոտ 40 նախագծի իրականացմանը, որոնք կարող են իրականացվել ինչպես մեկ կազմակերպության կողմից (միաշահառու), այնպես էլ կազմակերպությունների կոնսորցիումի միջոցով (բազմաշահառու ձևաչափով)։
Յուրաքանչյուր նախագծի շրջանակում նախատեսվում է․
խթանել թիրախային երկրի կամ երկրների գրական բազմազանությունը՝ ընդգրկելով գեղարվեստական գրականության ստեղծագործություններ, հատկապես՝ ավելի քիչ տարածում ունեցող լեզուներով թարգմանված գործերը,
աջակցել գրական թարգմանչի մասնագիտության զարգացմանը և ապահովել արդար վարձատրության սկզբունքի պահպանումը,
մշակել գրքերի տարածման և առաջխաղացման արդյունավետ ռազմավարություններ, ինչպես նաև ընտրել ամենահարմար ձևաչափերը, որպեսզի ապահովվի եվրոպական գրականության լայն և դյուրին հասանելիությունը և նպաստի ընթերցողների շրջանակի ընդլայնմանը,
խթանել համագործակցությունը գրքի արժեքային շղթայի տարբեր դերակատարների միջև՝ հեղինակների, թարգմանիչների, հրատարակիչների, օգտատերերի, գրախանութների, գրադարանների, ինչպես նաև գրական միջոցառումների ու փառատոների կազմակերպիչների միջև,
ներդրում ունենալ Եվրոպական միության համընդհանուր ռազմավարական առաջնահերթությունների իրականացման գործում։
Նպատակ
Այս գործողությունը նպատակ ունի աջակցել այն նախագծերին, որոնք զբաղվում են
եվրոպական գեղարվեստական գրականության թարգմանությամբ, հրատարակությամբ, տարածմամբ և առաջխաղացմամբ։
Թեմաներ և առաջնահերթություններ
Դիմորդները իրենց հայտում պետք է հստակ ներկայացնեն, թե ինչպես են նախագծերի մշակման և իրականացման ընթացքում նպաստելու Եվրոպական միության քաղաքական առաջնահերթություններին՝ կապված կանաչապատման և թվային անցումների հետ, ինչպես նաև ինչպես են արձագանքելու ներառականության, գենդերային հավասարության և միջազգային համագործակցության ուղղություններով սահմանված նպատակներին։
1․ Եվրոպական միության համընդհանուր առաջնահերթությունները
Դիմող կազմակերպությունները իրենց հայտում պետք է մանրամասն ներկայացնեն, թե ինչպես են նախագծի մշակման և իրականացման ընթացքում նպաստելու ԵՄ-ի հետևյալ ռազմավարական ուղղություններին․
կանաչ անցում (greening),
թվային փոխակերպում (digital transition),
ներառականություն և գենդերային հավասարություն,
միջազգային համագործակցության խորացում։
2․ Հատուկ թեմատիկ առաջնահերթություններ
Նախագծերը պետք է ուղղված լինեն հետևյալ նպատակներին․
նպաստել եվրոպական գեղարվեստական գրականության միջազգայնացմանը և բազմազանությանը, ՝ թարգմանության, հրատարակության, տարածման և առաջխաղացման միջոցով, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ավելի քիչ թարգմանվող լեզուներով ստեղծագործություններին,
խթանել ընթերցանությունը և եվրոպական գրականության լեզվական ու մշակութային բազմազանությունը, ՝ այն դարձնելով հասանելի ավելի լայն լսարանի,
աջակցել գրական թարգմանչի մասնագիտությանը,ապահովելով արդար վարձատրություն և արժանավայել աշխատանքային պայմաններ, ինչպես նաև երաշխավորելով թարգմանիչների տեսանելիությունը․ հրատարակիչները պետք է ապահովեն, որ թարգմանչի անունը հստակ նշվի տպագրված գրքերում (նախընտրելի է՝ կազմի վրա), իսկ բնագրի լեզուն՝ հստակ նշված լինի,
խթանել գրքային ոլորտի մրցունակությունը,խրախուսելով համագործակցությունը գրքի արժեքային շղթայի տարբեր դերակատարների միջև՝ հատկապես հրատարակիչների, գրախանութների և գրադարանների։
Այս նախաձեռնությունը լրացնում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի այն գործողություններն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են գրքի և հրատարակչության ոլորտի զարգացմանը, օրինակ՝ Եվրոպացի հեղինակների օրը, որը միտված է ընթերցանության խթանմանը և եվրոպական գրականության ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև Եվրոպական միության գրական մրցանակը, որը նպաստում է նոր եվրոպացի հեղինակների բացահայտմանըԼ
Դիմորդներին խրախուսվում է որոնել համադրման և համագործակցության հնարավորություններ։
Հատուկ աջակցություն Ուկրաինային
Որպես ԵՄ-ի արտակարգ աջակցության մաս՝ դիմորդները կխրախուսվեն առաջարկել այնպիսի ծրագրեր որոնք կնպաստեն
ուկրաիներեն գրքերի թարգմանությանը և տարածմանը՝ ինչպես ուկրաիներենից այլ լեզուների, այնպես էլ այլ լեզուներից՝ ուկրաիներեն։
Բացի այդ, խրախուսվում են նախագծեր, որոնք կնպաստեն ուկրաիներեն գրքերի մատչելիությանը՝ Ուկրաինայից տեղահանված կամ փախստական անձանց համար։
Այս համատեքստում ուկրաիներեն բնագիր (ոչ թարգմանված) գրքերի տպագրությունը նույնպես համարվում է ֆինանսավորման ենթակա ընդունելի ծախս (eligible activity)։
Թարգմանիչների մասնագիտության խթանում
Գրական թարգմանիչների մասնագիտական աշխատանքի արժևորման և արդար վարձատրության սկզբունքներին համահունչ՝
խորհուրդ է տրվում նախագծի ընդհանուր բյուջեի 20–30 %-ը հատկացնել թարգմանիչների վարձատրությանը,
ապահովել նրանց երախտագիտության և ճանաչման տեսանելիությունը, ներառյալ՝ անունի նշումը (նախընտրելի է՝ կազմի վրա)։
Հրատարակիչները պարտավոր են կնքել պայմանագրեր պրոֆեսիոնալ գրական թարգմանիչների հետ, ներառել նրանց տվյալները «Ստեղծագործական Եվրոպա» ծրագրի տվյալների բազայում և հետևել ազգային ստանդարտներին ու լավագույն փորձերին՝ ուղղորդվելով CEATL-ի կողմից պատրաստված «Translators on the Cover» զեկույցով և «Guidelines for Fair Translation Contracts» ուղեցույցով։
Ծրագիրը ներառում է
Թույլատրելի են հետևյալ տեսակների գործունեությունները՝ գրական գործերի թարգմանություն, հրատարակություն, առաջխաղացում և տարածում, ինչպես նաև գործողություններ, որոնք անդրադառնում են վերոնշյալ թեմաներին ու առաջնահերթություններին։
Ավելին՝
Թույլատրելի գեղարվեստական ստեղծագործությունների աշխատանքային փաթեթներ, որոնք ենթադրում են դրանց թարգմանությունը, հրատարակությունը, տարածումը և առաջխաղացումը՝ հիմնված հստակ մշակված խմբագրական, տարածման և զարգացման ռազմավարության վրա։
Գործողություններ, որոնք նպաստում են համագործակցությանը գրքի և հրատարակչության արժեքային շղթայի տարբեր մասնակիցների միջև՝ հեղինակներ, թարգմանիչներ, հրատարակիչներ, տարածողներ, գրքավաճառներ, գրադարաններ, ինչպես նաև գրական միջոցառումների և փառատոնների կազմակերպիչներ։
Առաջարկվող գործունեությունները հայտի ձևի B բաժնում պետք է խմբավորվեն աշխատանքային փաթեթների (work packages) տեսքով՝ որպես նախագծի հիմնական բաղադրիչներ։ Յուրաքանչյուր աշխատանքային փաթեթ պետք է ներառի համապատասխան գործունեությունների ցանկ, ակնկալվող արդյունքներ (deliverables), հիմնական փուլեր (milestones) և հիմնական ռիսկերի գնահատում։







Comments