🎨 Culture Moves Europe 2025–2026 անհատական շարժունակության հայտը բաց է
- Ani Hovsepyan
- Oct 18
- 1 min read
Updated: Nov 9

🎨 Culture Moves Europe 2025–2026 անհատական շարժունակության հայտը բաց է
❓Դու արվեստագե՞տ ես կամ մշակույթի ոլորտի ներկայացուցի՞չ:
❓Ցանկանու՞մ ես համագործակցել միջազգային գործընկերոջ հետ և իրականացնել քո նախագիծը մեկ այլ եվրոպական երկրում:
Այժմ դա հնարավոր է՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող “Culture Moves Europe” ծրագրի շնորհիվ։
📅 Դիմումների վերջնաժամկետները՝ ամեն ամիս՝ 2025թ. հոկտեմբերից մինչև 2026թ. ապրիլի 30-ը։
💡 Աջակցությունը ներառում է․
✈️ Ճանապարհածախսի փոխհատուցում
🏠 Օրապահիկ՝ 85€/օր
🌱 Լրացուցիչ աջակցություններ՝ կանաչ ճանապարհորդության, վիզայի, երեխաների և հասանելի միջավայրի ապահովման համար:
🔗 Դիմումները ներկայացվում են Goethe Application Portal-ի միջոցով՝ անգլերեն լեզվով՝ https://portal.gap.goethe.de/en-US/։
Ամբողջական տեղեկություն 👉 culture.ec.europa.eu:
📢 Ծանոթացեք Culture Moves Europe. Individual Mobility 2025–2026 պաշտոնական Call Document-ին՝ հայերեն լեզվով, ծանոթանալու դիմելու քայլերին, աջակցության չափերին և մասնակցության բոլոր պայմաններին։
📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակին, մասնակցել տեղեկատվական հանդիպումներին:
🇦🇲 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը յուրաքանչյուր ամիս կազմակերպում է առերես և առցանց տեղեկատվական հանդիպումներ, որտեղ ներկայացվում են հայտի մանրամասները և հարցերին տրվում պատասխաններ։







Comments