top of page
Faded Shapes

🎨 Culture Moves Europe 2025–2026 Ռեզիդենտության ծրագրեր հյուրընկալողների համար (Call for Residency Hosts) 

  • 2 days ago
  • 1 min read

Updated: 17 hours ago


🎨 Culture Moves Europe 2025–2026 Ռեզիդենտության ծրագրեր հյուրընկալողների համար (Call for Residency Hosts) հայտը բաց է


❓Դուք մշակութային կազմակերպությո՞ւն եք, ՀԿ, հիմնադրամ, ընկերություն կամ ստեղծագործական տարածք։

❓Ցանկանու՞մ եք հյուրընկալել միջազգային արվեստագետների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ձեր կազմակերպությունում։


🇪🇺 Այժմ դա հնարավոր է՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող “Culture Moves Europe” ծրագրի շնորհիվ։


📅 Դիմումների վերջնաժամկետը՝ 2026թ. մարտի 16 (23:59 CET)

💡 Ծրագրի շրջանակում Դուք կարող եք հյուրընկալել 🎭 1-ից մինչև 5 ռեզիդենտ

📆 21-ից 90 օր տևողությամբ (կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ)


💶 Աջակցությունը ներառում է․

- Հյուրընկալման նպաստ՝ 50€/օր յուրաքանչյուր ռեզիդենտի համար

- Ռեզիդենտների օրապահիկ՝ 30€/օր

- Ճանապարհածախսի փոխհատուցում (400€ կամ 800€՝ կախված հեռավորությունից)


🌱 Լրացուցիչ աջակցություններ՝ կանաչ ճանապարհորդության համար, վիզայի ծախսերի համար, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ռեզիդենտների համար, հասանելի միջավայրի ապահովման համար


🎯 Ռեզիդենտության նախագիծը պետք է անդրադառնա ծրագրի առնվազն երկու նպատակների իրականացմանը՝ ստեղծագործական գործընթացի զարգացում, մասնագիտական հմտությունների զարգացում, հետազոտություն, մասնագիտական կապերի ձևավորում, սոցիալական վերափոխում (New European Bauhaus սկզբունքներ):


📌 Դիմումները ներկայացվում են Goethe Application Portal-ի միջոցով (Organisation/Enterprise հաշվի տեսակով)՝ անգլերեն լեզվով․


📘 Ծրագրի ազդագիրը (Call Document) հայերեն լեզվով հասանելի է սույն հղմամբ՝



📩 Հարցերի դեպքում կարող եք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակին։


🇦🇲 Գրասենյակը կազմակերպում է տեղեկատվական հանդիպումներ և տրամադրում է անհատական խորհրդատվություն՝ ներկայացնելով հայտի քայլերը, գնահատման չափանիշները և այլ մանրամասներ։

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page