Հայտադիմումների ընդունման մեկնարկ՝ Մարտի 5, 2020թ.
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ Մայիսի 28, 2020թ․
ժամը՝ 17։00 Բրյուսելի ժամանակով
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթաբաժնի մասնակից երկրներից մեկում հիմնված հրատարակիչներ կամ հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և առնվազն 2 տարի ակտիվ գործունեություն են ծավալում հրատարակչության ոլորտում:
Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:
Առցանց հայտադիմումը կարելի է ձեռք բերել այս հղումով`
Ստեղծագործ Եվրոպա ծրագրրը հնարավորություն է ընձեռում թարգմանական դրամաշնորհի աջակցությամբ թարգմանել, լույս ընծայել և տարածել մասնակից երկրների հեղինակների գրական ստեղծագործություններ, այդ թվում` պատմվածքներ, պոեմներ, կոմիքսներ, հեքիաթներ, գեղարվեստական էսսեներ, պիեսներ և այլն:
Համապատասխանության չափանիշներ
Ով կարող է դիմել
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթաբաժնի մասնակից երկրներից մեկում
հիմնված հրատարակիչներ կամ հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և առնվազն 2 տարի ակտիվ գործունեություն են ծավալում հրատարակչության ոլորտում:
Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:
Մասնակցող նախագծերը պետք է ներառեն՝
3-ից 10 գեղարվեստական ստեղծագործություններից բաղկացած փաթեթի թարգմանության, հրատարակման և տարածման հստակ ռազմավարություն
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից երկրների գրականություն
նախկինում դեպի տվյալ լեզու չթարգմանված ստեղծագործություններ
թարգմանության լեզվի կրող թարգմանիչներ
նախագծի առավեալգույն տևողությունը՝ 2 տարի
Բյուջե
Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն կազմում է 2․000․000 Եվրո
Աջակցություն ստացող նախագծի դրամաշնորհը չի կարող գերազանցել 100.000 (հարյուր հազար) եվրոյի չափը, որը ներկայացնում է գործառնական ծախսերի ոչ ավել, քան 50% -ը:
Ծրագրի նպատակներն են`
աջակցել մշակութային և լեզվական բազմազանությանը ԵՄ-ում և Մշակույթ ենթածրագրին մասնակից երկրներում
ամրապնդել բարձրորակ գրական ստեղծագործությունների միջազգային շրջանառությունն ու բազմազանությունը
բարելավել ԵՄ և նրա սահմաններից դուրս գրական աշխատանքների հասանելիության մակարդակը և ընդլայնել լսարանը:
Ըստ վերոնշյալ նպատակների, առանձնացվում են հետևյալ առաջնահերթությունները․
աջակցել եվրոպական թարգամանված գրականության տարածմանը
խրախուսել ավելի քիչ օգտագործվող լեզուներից թարգմանությունները դեպի անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն, քանի որ դրա կարող են նպաստել աշխատանքների ավելի լայն շրջանառությանը,
խրախուսել ավելի քիչ ներկայացված ժանրերի թարգմանությունները, ինչպես օրինակ, երիտասարդ հանրության համար նախատեսված ստեղծագործությունները (երեխաներ, դեռահասներ, պատանիներ), կոմիքսներ / գրաֆիկական վեպեր, կարճ պատմություններ կամ պոեզիա:
խրախուսել թվային տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես աշխատանքների բաշխման, այնպես էլ առաջխաղացման նպատակով
խրախուսել գրականության համար ԵՄ մրցանակի արժանացած գրքերի թարգմանությունն և հանրահռչակումը
բարձրացնել թարգմանիչների պրոֆիլը․ այս նպատակով, հրատարակիչներից պահանջվում է յուրաքանչյուրից թարգմանված գրքի մեջ ներառել թարգմանիչների կենսագրությունը:
Ակնկալվող արդյունքներ
Աջակցություն մոտ 60 թարգմանական նախագծերի:
Ավելի քիչ օգտագործվող լեզուները ներառում են ԵՄ անդամ երկրներում պաշտոնապես ճանաչված բոլոր լեզուները, բացառությամբ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և իսպաներենի (http://www.euprizeliterature.eu).
Գնահատման չափանիշներ
1. Համապատասխանություն (40)
Ինչպե՞ս է նախագիծը նպաստելու / ապահովելու`
• եվրոպական գրականության միջազգային շրջանառությունը և դրա հասանելիությանը
• եվրոպական գրականության բազմազանությանը
• պակաս տարածված լեզուների գրականության թարգմանությանը անգլախոս, ֆրանսախոս, գերմանախոս և իսպանախոս միջավայրերում
• պակաս ներկայացված ժանրերի թարգմանությունը (գրքեր երիտասարդ ընթերցողի համար, պոեզիա, կարճ պատմվածքներ, կոմիքս)
• լայն և հեշտ հասանելիություն ապահովող դիստրիբյուցիոն ռազմավարություն
• նորարարական բիզնես կամ մասնագիտական փորձ:
2. Բովանդակության եւ գործունեության որակը (25)
Ինչպե՞ս է նախագիծն իրականացվելու գործնականում
• ֆինանսական և մարդկային ռեսուրսների բաշխում
• թարգմանվող աշխատանքների գրական արժեքը
• թարգմանիչների մասնագիտական փորձը:
3. Հաղորդակցություն եւ տարածում (25)
Թարգմանված աշխատանքների տարածման ռազմավարությունը Եվրոպայում և այլուր
• եվրոպական գրականության նոր լսարաններ
• յուրաքանչյուր գրքի յուրահատկությունը նկարագրող հատուկ միջոցառումներ
• մասնավորապես ինչպե՞ս են հանրահռչակվելու 1) թարգմանիչները և 2) ԵՄԳՄ գրքերը և ԵՄ աջակցության հանգամանքը նախագծի ընթացքում:
4. Ավտոմատ միավորներ (10)
Մինչև 10 Միավոր ավտոմատ կերպով կտրամադրվի աjն նախագծերին, որոնք կներառեն Եվրոպական Միության Գրականության Մրցանակի արժանացած գրքեր, յուրաքանյչյուրը՝ 1 միավոր։
Հայտադիմումները պետք է ներկայացվեն՝
մինչև դրամաշնորհի մրցույթի վերջնաժամկետը
էլեկտրոնային եղանակով՝ մրցույթների և դրմաշնորհների պորտալում առկա ձևաչափով (ներառյալ հավելվածները և օժանդակ փաստաթղթերը)
Թղթային տարբերակով հայտադիմումները չեն ընդունվում։
Ինչպես գեներացնել առցանց հայտադիմումը
✔ https://eacea.ec.europa.eu/PPMT/ էջում սեղմեք New Application for Funding կոճակին
✔ ընտրեք CREATIVE EUROPE ծրագիրը
✔ ցանկից ընտրեք ցանկից ընտրեք Աջակցություն գրական թարգմանություններին (Literary Translations ) մրցույթը
✔ ընտրեք աշխատանքային լեզուն և անցեք հաջորդ քայլին
✔ անցկացրեք ԵՄ տենդերների և ֆինանսաորման համակարգում ձեր կազմակերպության PIC կոդը և անցեք հաջորդ քայլին
✔ գեներացրեք մրցույթի հայտաձևը` սեղմելով Create Application eForm կոճակին
🔸 Եթե դեռևս չեք գրանցել ձեր կազմակերպությունը ԵՄ տենդերների համակարգում, ապա հետևեք այս հղումով ներկայացված քայլերին` գրանցումն իրականացնելու համար. https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/how-to-participate/how-to-participate
Մրցույթի պաշտոնական հղումը` https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/opportunities/topic-details/crea-cult-lit1
Ծրագրի պայմանների և դիմելու կարգի վերաբերյալ մանրամասն ուղեցույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://ec.europa.eu/research/participants/data/ref/other_eu_prog/crea/wp-call/call-fiche_eacea-05-2020_en.pdf
🔴 Դիմելու վերջնաժամկետը՝ մայիսի 28, 2020թ։
Comments