top of page
Faded Shapes

Գործընկերների որոնման հանդիպում (Matchmaking Session). «Եվրոպական համագործակցության նախագծեր» - 2026թ. հայտամրցույթ

  • 12 hours ago
  • 1 min read

🎯 Գտե՛ք գործընկեր ձեր համագործակցության (COOP) նախագծի համար:


Գործընկերների որոնման հանդիպում (Matchmaking Session). «Եվրոպական համագործակցության նախագծեր» - 2026թ. հայտամրցույթ


📅 Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 5 մայիսի, 2026թ.


Ցանկանո՞ւմ եք դիմել «Եվրոպական համագործակցության նախագծեր» (European Cooperation Projects) հայտամրցույթին, բայց դեռ չունե՞ք անհրաժեշտ գործընկերներ: Թե՞ պատրաստ եք միանալ նախագծերի՝ որպես գործընկեր:


Միացե՛ք «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի առցանց matchmaking հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 18-ին (չորեքշաբթի), ժամը 14:00-16:00-ն՝ Երևանի ժամանակով (11.00 am-13.00 pm CEST):


Դուք կարող եք կա՛մ դիմել՝ ձեր նախագիծը ներկայացնելու (pitch) համար, կա՛մ գրանցվել որպես դիտորդ և հնարավորություն ստանալ դառնալու ներկայացված նախագծերից մեկի գործընկերը:


1. Մասնակցություն նախագծի ներկայացմամբ (Pitching)

Եթե ցանկանում եք ներկայացնել ձեր նախագիծը, խնդրում ենք լրացնել ներքոբերյալ հայտադիմումը մինչև 11.03.2026թ.:

🔗 Դիմել այստեղ՝ https://forms.office.com/e/uPcQumpAXw  


2. Գրանցում դիտորդների համար

Եթե ցանկանում եք մասնակցել որպես դիտորդ և ծանոթանալ նախագծերին, կարող եք գրանցվել այստեղ.

🔗 Գրանցվել Zoom-ով՝

Գրանցումն ավտոմատ կերպով հաստատվում է, և Zoom-ի հղումն ուղարկվում է անմիջապես գրանցվելուց հետո:


⁉️ Ինչո՞ւ մասնակցել.

Սա հիանալի հնարավորություն է ծանոթանալու եվրոպական տարբեր երկրների մշակութային և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների հետ և գտնելու հուսալի գործընկերներ ձեր ապագա ծրագրերի համար:

Միջոցառումը կազմակերպվում է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի՝ Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի, Իսպանիայի և Շվեդիայի գրասենյակների կողմից:


 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page