Culture Moves Europe առցանց networking միջոցառումներ/հանդիպումներ
- 1 day ago
- 1 min read
It’s a match! 🌶️
Ստեղծագործ Եվրոպա Culture Moves Europe ծրագրի շրջանակներում նախատեսվում են 7 առցանց networking միջոցառումներ՝ յուրաքանչյուրը նվիրված մշակութային մի առանձին ոլորտի։ Միջոցառումները բաց են բոլորի համար՝ անկախ փորձառությունից և նախնական գիտելիքներից։
Միջոցառման բովանդակությունը ենթադրում է պարզապես ծանոթություն նոր մարդկանց հետ, մտքերի փոխանակում և նոր հնարավորությունների բացահայտում՝ առանց նախագծերի ներկայացման (pitching):
🪄 𝐌𝐢𝐱 𝐚𝐧𝐝 𝐌𝐚𝐭𝐜𝐡 նախաձեռնության նպատակն է նպաստել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ երկրների արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների միջև կապերի հաստատմանը՝ անկախ կոնկրետ հայտամրցույթներից կամ վերջնաժամկետներից։
📅 Օրացույց. Չորեքշաբթի օրերին, ժամը 17:30 - 18:30 (Երևանի ժամանակով)
🔹 Մարտի 4 – Կատարողական արվեստներ
🔹 Մարտի 11 – Գրականություն
🔹 Մարտի 18 – Դիզայն և նորաձևություն
🔹 Մարտի 25 – Երաժշտություն
🔹 Ապրիլի 1 – Ճարտարապետություն
🔹 Ապրիլի 8 – Մշակութային ժառանգություն
🔹 Ապրիլի 15 – Կերպարվեստ
Յուրաքանչյուր հանդիպումից հետո դուք կստանաք մասնակիցների մասնագիտական տվյալների ցանկը՝ կապն ավելի ամրապնդելու և համագործակցությունը շարունակելու համար։
📍 Կարևոր մանրամասներ.
Գրանցումը բացվում է յուրաքանչյուր հանդիպումից մեկ շաբաթ առաջ։
Դուք ազատ եք մասնակցելու մի քանի հանդիպումների։
Տեղերը սահմանափակ են և կբաշխվեն ըստ գրանցման առաջնահերթության։
🚀 Գրանցվե՛ք 𝐌𝐢𝐱 𝐚𝐧𝐝 𝐌𝐚𝐭𝐜𝐡 հանդիպման համար այստեղ՝













Comments