top of page
Faded Shapes

ASA համայնքը և Ստեղծագործ Եվրոպա գրասենյակը Վանաձորում

  • 15 hours ago
  • 1 min read

ASA Արվեստի ջատագովման համայնքը հրավիրում է Լոռու մարզի մշակութային կազմակերպություններին և ոլորտի մասնագետներին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ASA անդամակցությանը, գործունեությանը և ստեղծարար ոլորտի զարգացման հնարավորություններին։


ASA Արվեստի ջատագովման համայնքը հայկական ստեղծարար և մշակութային ոլորտում գործող համագործակցային հարթակ է, որը համախմբում է արվեստագետներին, մշակութային կազմակերպություններին և մասնագետներին՝ փոխադարձ աջակցության, ֆինանսավորման հնարավորությունների և մասնագիտական կապերի ընդլայնման շուրջ։


Հանդիպման ընթացքում՝ Կներկայացվեն ASA-ի ծառայություններն ու անդամակցության հնարավորությունները Կքննարկվեն մարզային արվեստագետների և մշակութային կառույցների կարիքներն ու առաջարկները Կներկայացվեն միջազգային համագործակցության և ֆինանսավորման հնարավորություններ ԱՍԱ փորձագետ և «Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանի գրասենյակի համակարգող Անի Հովսեփյանը կներկայացնի ծրագրի Մշակույթ բաղադրիչը և գործող ֆինանսավորման հնարավորությունները անհատ արվեստագետների, մշակությային գորիծչների և հայաստանյան կազմակերպությունների համար։


Հանդիպումը նախատեսված է մարզային արվեստագետների, մշակութային գործիչների, արվեստի մանկավարժների և մշակութային կառույցների ղեկավարների համար։


 Սա հնարավորություն է ընդլայնելու մասնագիտական ցանցերը, ծանոթանալու միջազգային և տեղական ֆինանսավորման գործիքներին, ինչպես նաև ներկայացնելու ձեր նախաձեռնություններն ու ոլորտային կարիքները։

Հանդիպման վայրը՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի ստորաբաժանում, Մյասնիկյան 19ա


 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page