top of page
Faded Shapes

Եվրոպական ժառանգության մրցանակներ 2027

  • 2 days ago
  • 1 min read


⏳ Դիմելու համար մնացել է ընդամենը մեկ շաբաթ․ հայտերի ընդունման վերջին հնարավորությունն է։


Դեռ ժամանակ ունեք ներկայացնելու ձեր հայտը «Եվրոպական ժառանգության մրցանակներ / Europa Nostra Awards 2027»-ի համար, որն իրականացվում է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի աջակցությամբ:


Աշխատո՞ւմ եք մշակութային ժառանգության նախագծի վրա, որն արժանի է առանձնանալու: Ուրեմն սա կարող է լինել փայլելու ձեր պահը: Պատմական վայրերի վերականգնումից մինչև ավանդույթների պահպանում՝ ձեր աշխատանքը կարող է համաեվրոպական ճանաչում ստանալ: Մրցույթը բաց է անհատների, թիմերի և կազմակերպությունների համար․ այն մեծարում է ակնառու նախագծեր հինգ անվանակարգերում՝ պահպանությունից և հետազոտությունից մինչև կրթություն և համայնքային ներգրավվածություն:


Ամեն տարի մրցանակաբաշխությունը մեծարում է մշակութային ժառանգության ոլորտի մինչև 30 ակնառու ձեռքբերում, այդ թվում՝ մինչև 5 Գրան պրի: Գրան պրիի յուրաքանչյուր հաղթող ստանում է 10,000 եվրո դրամական մրցանակ: Բացի այդ, Europa Nostra-ի կողմից անցկացվող առցանց քվեարկության арդյունքում ընտրված հաղթողներից մեկին շնորհվում է «Հանրության համակրանք» (Public Choice Award) մրցանակը:


Մրցանակները շնորհվում են հետևյալ 5 անվանակարգերում․

  • Պահպանություն և ադապտիվ վերօգտագործում (Conservation & Adaptive Reuse)

  • Հետազոտություն (Research)

  • Կրթություն, վերապատրաստում և հմտություններ (Education, Training & Skills)

  • Քաղաքացիների ներգրավվածություն և իրազեկվածության բարձրացում (Citizens’ Engagement & Awareness-raising)

  • Ժառանգության չեմպիոններ (Heritage Champions)


Ինչո՞ւ դիմել․

«Եվրոպական ժառանգության մրցանակին» արժանանալը ձեզ կտա․

  • Ճանաչելիություն․ Ճանաչում Եվրոպայում և նրա սահմաններից դուրս, լրատվամիջոցների ավելի մեծ ուշադրություն, նոր լսարան ու գործընկերներ, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր հեռանկարներ․

  • Դրամական մրցանակներ․ Գրան պրի (10,000 եվրո) և/կամ «Հանրության համակրանք» (10,000 եվրո) մրցանակ ստանալու հնարավորություն․

  • Կապերի հաստատում (Networking)․ Միացում ժառանգության ոլորտի մասնագետների, փորձագետների ու էնտուզիաստների համաեվրոպական ցանցին և ձեր պատմությամբ ողջ Եվրոպայում կիսվելու հնարավորություն։


Բաց մի՛ թողեք ձեր աշխատանքը եվրոպական մակարդակում ճանաչելի դարձնելու և ժառանգության ոլորտի ականավոր մասնագետների ու կազմակերպությունների ցանցին միանալու հնարավորությունը:


🔗 Մանրամասները և դիմելու կարգը՝ europeanheritageawards.eu/apply/ 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page