«Եվրոպական ժառանգության հաբի» Փոքր դրամաշնորհների ծրագրի 2-րդ փուլ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական ժառանգության հաբը» (European Heritage Hub), ALIPH հիմնադրամի աջակցությամբ, հայտարարում է Փոքր դրամաշնորհների ծրագրի (Small Grants Scheme) 2-րդ փուլի մեկնարկի մասին:
Ծրագրի առանցքային առաքելությունն է հզորացնել ԵՄ թեկնածու և հարևան երկրների մշակութային ժառանգության ոլորտի դերակատարներին՝ նրանց դարձնելով եվրոպական ժառանգության պահպանման շարժման ակտիվ մասնակիցներ:
Ո՞վ կարող է դիմել Ծրագրին կարող են դիմել ԵՄ հարևանության և թեկնածու հետևյալ 11 երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ)․
Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Կոսովո, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Սերբիա և Ուկրաինա:
Մրցույթի 4 հիմնական նպատակները․
Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում․ Ժառանգության ոլորտում գործող հասարակական նախաձեռնությունների հզորացում:
Աջակցություն եռակի ձևափոխմանը (Triple Transformation)․ Մշակութային ժառանգության դերի բարձրացում կանաչ (էկոլոգիական), թվային և սոցիալական փոխակերպումներում:
Ժողովրդավարություն և արժեքներ․ Ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և ընդհանուր արժեքների ամրապնդում:
Խաղաղություն և կայունություն․ Միջմշակութային ու միջկրոնական երկխոսության և հաշտեցման միջոցով խաղաղության հաստատում:
Տարածաշրջանային 3 ուղղությունները (Regional Strands)․
Կովկաս․ Կենտրոնանում է զգայուն/խոցելի և բազմազան համատեքստերում մշակութային ժառանգության պահպանության վրա:
Արևմտյան Բալկաններ․ Առաջնահերթությունը տրվում է հաշտեցմանը, տարածաշրջանային համագործակցությանն ու սոցիալական համախմբվածությանը:
Ուկրաինա և Մոլդովա․ Ուղղված է կարողությունների զարգացմանը և արտակարգ իրավիճակներին արձագանքման, վերականգնման ու դիմակայունության պիլոտային ծրագրերին:
Ֆինանսավորման չափը․ Ծրագիրն աջակցում է քաղաքացիական հասարակության կողմից ղեկավարվող նախագծերին երկու չափի դրամաշնորհներով․
Փոքր դրամաշնորհներ․ Մինչև 10,000 եվրո
Միջին դրամաշնորհներ․ 10,000-ից 25,000 եվրո
Ինչպե՞ս դիմել (2-փուլանոց գործընթաց)․ Հայտերն ընդունվում են բացառապես Good Grants առցանց հարթակի միջոցով՝ անգլերեն լեզվով:
Փուլ 1․ Իրավասության գնահատում (Eligibility Assessment)
📅 Վերջնաժամկետ․ 2026 թ․ սեպտեմբերի 7
Այս փուլում ստուգվում է դիմորդի իրավական կարգավիճակը, ֆինանսական կարողությունը և նախագծի համապատասխանությունը ծրագրի պահանջներին: Միայն այս փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն մասնակցելու 2-րդ փուլին:
Փուլ 2․ Ամբողջական հայտադիմում (Full Application)
📅 Վերջնաժամկետ․ 2026 թ․ սեպտեմբերի 20
1-ին փուլը հաղթահարած մասնակիցներին կուղարկվի առցանց հայտադիմումի և բյուջեի լրացման հատուկ հղումը:
Կարևոր պայմաններ և կանոններ․
Հայտը պետք է ներկայացվի բացառապես անգլերենով:
European Heritage Hub կոնսորցիումի անդամ կամ դրա կառավարման մարմիններում (օրինակ՝ Խորհրդում) ընդգրկված կազմակերպությունները չեն կարող դիմել:
Հայտի կրկնակի ներկայացում հնարավոր է միայն կազմակերպիչների հատուկ պահանջով՝ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով:
Հայտ ներկայացնելով՝ դիմորդը համաձայնում է տվյալների մշակմանը Europa Nostra-ի գաղտնիության քաղաքականությանը համապատասխան:
🔗 Ամբողջական ուղեցույցին ծանոթանալու և դիմելու համար այցելեք պաշտոնական կայք․ europeanheritagehub.eu/call-for-applications/






Comments