top of page
Faded Shapes

Մրցույթը բաց է. «Եվրոպական համագործակցության նախագծեր» - 2026

  • 12 minutes ago
  • 1 min read

🎭 «Ստեղծագործ Եվրոպա»․ «Եվրոպական համագործակցության նախագծեր 2026» մրցույթը ԲԱՑ Է։


Պատրա՞ստ եք համագործակցել ողջ Եվրոպայում։ 🌍


Այս մրցույթն աջակցում է անդրազգային համագործակցության նախագծերին, որոնք միավորում են մշակութային և ստեղծարար կազմակերպություններին՝ ողջ Եվրոպայում համատեղ ստեղծագործելու, փորձարկելու և նորարարություններ ներդնելու համար: 🌍


🎯 Ո՞րն է մրցույթի նպատակը.

Նախագծերը պետք է ուղղված լինեն հետևյալ երկու նպատակներից մեկին.


🎭 Անդրազգային ստեղծագործականություն և շրջանառություն

– արվեստագետների համագործակցության և շարժունության ամրապնդում, եվրոպական ստեղծագործությունների շրջանառության խթանում:


💡 Նորարարություն և կարողությունների զարգացում

– նոր գործելակերպերի և հմտությունների զարգացում, լսարանի ներգրավում և մշակութային ոլորտում կայուն մոդելների ստեղծում:


Ծրագիրը նպաստում է նաև ԵՄ հիմնական առաջնահերթություններին.

🌱 Կանաչ անցում (Green transition)

🤖 Թվային անցում և Արհեստական բանականություն (AI)

🤝 Ներառականություն և բազմազանություն

🌍 Միջազգային համագործակցություն և երկխոսություն


📌 Հիմնական տվյալներ.

• Վերջնաժամկետ՝ 5 մայիսի, 2026 թ. (ժամը 17:00՝ Բրյուսելի ժամանակով)

• Փոքրամասշտաբ (Small scale)՝ նվազագույնը 3 գործընկեր / մինչև 200,000 եվրո դրամաշնորհ

• Միջին մասշտաբ (Medium scale)՝ նվազագույնը 5 գործընկեր / մինչև 1,000,000 եվրո դրամաշնորհ


🧭 Մտածո՞ւմ եք դիմելու մասին.

Եթե դուք մշակութային կամ ստեղծարար կազմակերպություն եք և մտածում եք միջազգային համագործակցության մասին, ապա այս հնարավորությունը ձեզ համար է: ✍️


1️⃣ Ուսումնասիրեք մրցույթը Funding & Tenders պորտալում


2️⃣ Հարցերի դեպքում դիմեք «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակին 🤝

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page