top of page
Faded Shapes

Art Residency Ֆրանսիայում




2024 թ. փետրվարի 22-ին Ֆրանսիայում մեկնարկեց արվեստի կացարանի եվրոպական փուլը, որին Հայաստանից մասնակցեցին վիզուալ արվեստագետ Լիլիթ Ստեփանյանը և երաժիշտ, քամանչահար Արմեն Զարգարյանը: 

 

Արվեստի կացարանը տեղի ունեցավ Մոն-Դոֆա փոքր քաղաքում, որը հայտնի է իր ճարտարապետությամբ ու հարուստ մշակութային ժառանգությամբ:

Եվ չնայած փոքր չափերին, Մոն Դոֆայում մշտապես անցկացվում են տարբեր մշակութային միջոցառումներ, ներառյալ փառատոներ, համերգներ և ցուցահանդեսներ:  Կացարանի ժամանակ Արմեն Զարգարյանը ֆրանսիացի ժամանակակից պարողերի հետ միասին հայկական երաժշտությամբ համաստեղծման աշխատարան իրականցրին: 


Լիլիթ Ստեփանյանն իրականացրեց համաստեղծման աշխատարան ՝ հրավիրելով Մոն-Դոֆայի, Էմբրանի ու շրջակա  համայնքների անդամներին մասնակցելու  ստեղծագործական գործընթացին, որը ներառում էր գրել ու ասեղնագործել   անձնական  հիշողություններն ու զգացմունքները իրենց քաղաքի մասին: Այն մասնակիցներին ներգրավվեց հիշողության կապող ու առաջնորդող  թելի ստեղծման, հյուսելու և քարտեզագրելու  ու  համայնքային կոլեկտիվ արվեստի  աշխատանքի ստեղծման գործընթացին, որը ներկայացնում է նրանց  հավաքական հիշողությունները, փորձառությունները, զգացմունքները և քաղաքի 

մասին պատկերացումները:


Միջոցառումները տեղի են ունենում  «#Պարիաներ. Իրագործելով Եվրոպայի 

պատմական հիշողությունը» նախագծի շրջանակներում, Ստեղծարար Եվրոպա ծրագրի կողմից համաֆինանսավորված, որը նպատակ ունի բացահայտել 

#մարգինալացված անհատների չպատմված, հավաքական հիշողությունները, ովքեր ձևավորել են համայնքը և աստիճանաբար ձևավորել նրա պատմական 

հիշողությունը:

 

9 views0 comments
bottom of page