top of page
Faded Shapes

📣 Culture Moves Europe 2025–2026․ Տեղեկատվական հանդիպումներ (առցանց և առերես)

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը հրավիրում է արվեստագետներին, մշակույթի գործիչներին և մշակութային կազմակերպություններին մասնակցելու «Culture Moves Europe» ծրագրին նվիրված տեղեկատվական օրերին։

🎨 «Culture Moves Europe»-ը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրոպական միության կողմից աջակցվող նախաձեռնություն է, որը նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, համաստեղծարարությունը և մասնագիտական շարժունությունը մշակույթի և ստեղծագործական ոլորտներում։

Այս անգամ կկազմակերպվեն երկու տարբեր ուղղությունների տեղեկատվական հանդիպումներ․


🔹 Call for Individual Mobility

արվեստագետների և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների համար

Մանրամասները՝ https://bit.ly/4olR7PN  


🔹 Call for Residency Hosts

մշակութային կազմակերպությունների, ՀԿ-ների, հիմնադրամների, ընկերությունների և ստեղծագործական տարածքների համար


Մանրամասները՝ https://bit.ly/4olR7PN 

---------

💻 Առցանց (Online) տեղեկատվական օր (ZOOM)

📅 Փետրվարի 18

🕛 12:00–13:30 - Call for Individual Mobility

🕑 14:00–15:30 - Call for Residency Hosts

🔗 Գրանցված մասնակիցներին կուղարկվի ZOOM հղումը

---------

🏢 Առերես (Offline) տեղեկատվական օր

📅 Փետրվարի 23

🕒 12:30-14:30 - Call for Individual Mobility

🕒 14:30-16:00 - Call for Residency Hosts

📍 Վայրը կհայտարարվի գրանցված մասնակիցներին

---------

❓Դուք մշակութային կազմակերպությո՞ւն եք, ՀԿ, հիմնադրամ, ընկերություն կամ ստեղծագործական տարածք և ցանկանում եք հյուրընկալել միջազգային արվեստագետների ձեր կազմակերպությունում։

❓Դուք արվեստագե՞տ եք կամ մշակույթի ոլորտի ներկայացուցիչ և ցանկանում եք իրականացնել ձեր նախագիծը եվրոպական մեկ այլ երկրում։


📌 Տեղեկատվական հանդիպումների ընթացքում կներկայացվեն՝

• ծրագրի նպատակները և առաջնահերթությունները

• իրավասության չափանիշները

• դիմելու ընթացակարգը

• անհրաժեշտ փաստաթղթերը

• վերջնաժամկետները

• ֆինանսական պայմանները


👉 Աշխատանքային լեզուն՝ հայերեն, մասնակցությունը՝ նախապես գրանցմամբ

 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page