Culture Moves Europe անհատական շարժունակության վեբինար և գործընկերների որոնման առցանց հանդիպում
- Ani Hovsepyan
- Oct 28
- 1 min read
2025 թ. հոկտեմբերի 31 | 14:00 - 16:00 Երևանյան ժամանակով | 11:00–13:00 CET
Հանդիպման ձևաչափը՝ առցանց
Դու արվեստագե՞տ ես կամ մշակույթի ոլորտի ներկայացուցի՞չ:
Ցանկանու՞մ ես համագործակցել միջազգային գործընկերոջ հետ և իրականացնել քո նախագիծը մեկ այլ եվրոպական երկրում:
Միացի՛ր Culture Moves Europe ծրագրի վեբինարին և գործընկերների որոնման առցանց հանդիպմանը, որը կազմակերպում է Ստեղծագործ Եվրոպա Սերբիայի գրասենյակը՝ համագործակցությամբ տասը գործընկեր գրասենյակների՝ Ուկրաինայից, Հունգարիայից, Իսպանիայից, Հայաստանից, Բուլղարիայից, Լատվիայից, Խորվաթիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Լիտվայից։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն նոր Culture Moves Europe շարժունակության հայտի մասնակցության և դիմելու գործընթացի մանրամասները, ինչպես նաև նախկին շահառուների իրական փորձառությունները և խորհուրդները։
Հիմնական մասից հետո մասնակիցները հնարավորություն կունենան միանալ առցանց թեմատիկ խմբերին և ծանոթանալ արվեստագետների ու մշակութային մասնագետների հետ վերոնշյալ երկրներից՝ չափազանց լավ հնարավորություն նոր համագործակցություններ ստեղծելու, ռեզիդենցիաներ գտնելու կամ արվեստագետների ընդունման հարթակներ բացահայտելու համար։
Մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է նախնական գրանցում։
Գրանցման հայտ՝ https://forms.gle/4Wwjd8FRUCUPcwbC8
Միացի՛ր և սկսի՛ր քո հաջորդ ստեղծագործական ճանապարհորդությունը Culture Moves Europe ծրագրի հետ։
Zoom հղումը կուղարկվի միջոցառման օրը։








Comments