EFFEA հայտերի չորրորդ մրցույթը ԲԱՑ Է․ ընդունվում են հայտեր
- Ani Hovsepyan
- Sep 2
- 1 min read

🎉 EFFEA հայտերի չորրորդ մրցույթը ԲԱՑ Է․ Դիմե՛ք հիմա
📅 Հայտերի ընդունման մեկնարկ՝ 01 սեպտեմբերի 2025
📅 Դիմելու վերջնաժամկետ՝ 03 նոյեմբերի 2025
Եվրոպական փառատոների ասոցիացին մեկնարկում է իր չորրորդ բաց մրցույթը՝ ուղղված սկսնակ արվեստագետների աջակցությանը։ 2026 թվականին նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 50 ռեզիդենցիա, ինչը հնարավորություն կտա առնվազն 50 սկսնակ արվեստագետների համագործակցել 150 փառատոների հետ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։
📌Առաջարկվում է ռեզիդենցիաների երկու կատեգորիաներ՝
1. EFFEA Discovery – 8.000 եվրո դրամաշնորհ (մոտ 40 դրամաշնորհ)
Ստեղծված է աջակցելու այն արվեստագետներին, որոնք իրենց կարիերայի սկզբնական փուլում են՝ միջազգային ճանաչման բարձր ներուժով։
2. EFFEA Springboard – 15.000 եվրո դրամաշնորհ (մոտ 10 դրամաշնորհ)
Նպատակ ունի աջակցել արդեն իրենց երկրներում հաստատված արվեստագետներին՝ միջազգային դաշտում ընդլայնվելու համար։
‼️ Կարևոր
🤝 Մասնակցե՛ք EFFEA տեղեկատվական և համագործակցային հանդիպումներին
Մրցույթի ընթացքում Եվրոպական փառատոների ասոցիացիան կազմակերպում է տեղեկատվական և ցանցային հանդիպումներ՝ աջակցելու հայտադիմման գործընթացին։ Հանդիպումները տեղի կունենան յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը 11:00 CEST (+2 հայկական ժամանակով՝ 13.00)։
📅 Առցանց հանդիպման օրերն են՝
▪️ 09 Սեպտեմբերի 2025 թ.
▪️ 30 Սեպտեմբերի 2025 թ.
▪️ 07 Հոկտեմբերի 2025 թ.
▪️ 21 Հոկտեմբերի 2025 թ.
🔗 Գրանցման և մանրամասների համար այցելեք՝
Comments