top of page
Faded Shapes

i-Portunus Houses. հյուրընկալող անհատներ և կազմակերպություններ

  • Jun 13, 2021
  • 3 min read

Updated: Jan 21, 2022


Հայտադիմումների ընդունման սկիզբ՝

21 մայիսի, 2021թ.


Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30 հունիսի, 2021թ.



Առցանց հայտադիմումը լրացրեք այս հղումով՝


i-Portunus-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում արվեստագետներին և մշակութային գործիչներին՝ հոգալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում միջազգային նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ ճամփորդության և կեցության ծախսերը կամ վիրտուալ մասնակցության ծախսերը:


i-Portunus Houses-ը բաց է հյուրընկալողների համար (կազմակերպություն կամ կայացած անհատ արվեստագետներ / մշակույթի մասնագետներ)՝ համագործակցելու 2-5 արվեստագետների և (կամ) մշակույթի մասնագետների հետ և հյուրընկալելու նրանց սեփական հարկի տակ։ Ծրագիրը բաց է մշակույթի բոլոր ոլորտների (բացառությամբ աուդիո-վիզուալ ոլորտների) նախագծերի և աշխատանքային այլ ձևաչափերի համար:


Այս նոր փորձնական ծրագրի շրջանակներում կլինի երկու մրցութային կանչ՝


1-ին փուլ. 21 մայիսի - 30 հունիսի

2-րդ փուլ. 23 օգոստոս - 3 հոկտեմբերի


i-Portunus Houses փորձնական ծրագիրը կօգնի ստեղծագործական նախագծերի ստեղծման, ուսումնասիրությունների իրականացման նպատակով նախաձեռնվող ճամփորդությունների և այցերի կայացմանը։ Դիմորդները կարող են առաջարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆիզիկական և վիրտուալ ճամփորդությունների խառնուրդ (հիբրիդային նախագիծ): Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 500,000 եվրո բյուջե, որից առավելագույնը 30%-ը կծախսվի հիբրիդային նախագծերի վրա (ֆիզիկական և վիրտուալ այցեր): Ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է ֆիզիկական ճամփորդության կամ վիրտուալ մասնակցության ընթացքում անցկացրած օրերի քանակի հիման վրա:


Ինչպե՞ս գտնել մասնակից արվեստագետների

Թիմի անդամներ կամ հյուրընկալողի գտնելու համար կարող եք գրանցվել Market Square միջոցառումների մասնակցության համար:


i-Portunus Market Square-ի շրջանակներում տեղի են ունենում ամենշաբաթյա առցանց տեղեկատվական հանդիպումներ և համապատասխան դասընթացներ՝ հյուրընկալող կողմի, մասնակից արվեստագետների և մշակույթի մասնագետների համար՝ նոր թիմեր հայտնաբերելու, համատեղ նախագծեր ձևավորելու և պատրաստելու համար:


Հանդիպումները տեղի են ունենում չորեքշաբթի օրերին՝

02.06 | 09.06 | 16.06 | 23.06

14:00 - 17:00 CEST (երևանյան ժամով՝ 16:00 - 19:00)


Եթե ​​հետաքրքրված եք մասնակցել i-Portunus Market Square-ի միջոցառումներին, գրանցվեք այստեղ (գրանցումը բաց է մինչև հունիսի 22-ը):


Միջոցառումներն անցկացվելու են անգլերենով՝ առանց թարգմանության: Մասնակցությունը անվճար է:


Դիտե՛ք i-Portunus Houses ծրագրի ներկայացման տեսագրությունը․


Նպատակը


Ծրագրի նպատակը արվեստագետների / մշակութային մասնագետների համար արդյունավետ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումն է: i-Portunus Houses-ը ֆինանսական աջակցություն է տրամադրում հյուրընկալողին՝ այցելող արվեստագետների հետ աշխատանքի ծախսերը մասնակիորեն հոգալու նպատակով: Հյուրընկալողները կարող են դիմել մեկ համագործակցության ծրագրի համար՝ մինչև 5 արվեստագետի/ մշակույթի մասնագետի մասնակցությամբ կամ 5 համագործակցության ծրագրի համար, երբ առնվազն 1 արվեստագետ / մշակույթի մասնագետ է ներգրավված յուրաքանչյուր համագործակցության ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, հյուրընկալողը պետք է ընդունի առնվազն 2 այցելու արվեստագետ / մշակույթի մասնագետ:


Ձեր համագործակցության ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի հետևյալներից մեկը.


Ստեղծել. (Համատեղ) գեղարվեստական ստեղծագործության ստեղծում, արտադրություն, կատարում

Միավորել. Ցանցավորում, միջազգայնացում

Սովորել. Զարգացնել կարողությունները, մասնագիտական զարգացում

Հետազոտել. Հետազոտություն, ապագա համագործակցությունների / նախագծերի նախապատրաստում


Ի՞նչ սկզբունքով է բաշխվում ֆինանսական աջակցությունը


Ֆինանսավորման պայմանները հետևյալն են.

Որպես հիմնական հայտատու, հյուրընկալողը ստանում է ամբողջական դրամաշնորհ բոլոր համագործակցության նախագծերի և ներկայացված թիմի անդամների համար:

Ընդհանուր գումարից միայն 10%-ը կարող է արդյունքում օգտագործվել հենց հյուրընկալողի կողմից:

Ստացված դրամաշնորհի մնացած մասը պետք է բաժանվի՝ ըստ դիմումի մեջ պահանջվող ճամփորդության տեսակի և կարիքների․



Ֆիզիկական ճամփորդություն


Ֆիզիկական ճամփորդության համար թիմի անդամները ստանում են նվազագույնը 1500 եվրո՝ նվազագույնը 7 օրվա ճամփորդություն իրականացնելու համար: Ճամփորդության յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար ևս 30 եվրո կտրամադրվի ենթաշահառուին։


Ֆիզիկական ճամփորդության համար հյուրընկալողը կարող է պահանջել իր համար առավելագույնը 10%` ի հավելում այցելու արվեստագետների ճամփորդության իրականացման համար անհրաժեշտ ծախսերին:


Թիմի յուրաքանչյուր անդամի կարող է տրամադրվել ընդհանուր առմամբ առավելագույնը 3000 եվրո:


Այսինքն, ֆիզիկական ճամփորդության պարագայում, եթե մել այցելուն 7 օրվա համար ստանում է 1500 եվրո, իսկ հավելյալ յուրաքանչյուր օրվա համար՝ 30-ական եվրո, ապա հյուրընկալը համապատասխանաբար ստանում է 150 եվրո և 3-ական եվրո։



Վիրտուալ մասնակցություն


Վիրտուալ մասնակցության աջակցությունը կարող է տրամադրվել միայն նաև ֆիզիկական ճամփորդություն նախատեսող համատեղ համագործակցության ծրագրի պարագայում։

Վիրտուալ մասնակցության դրամաշնորհը կտրամադրվի միայն խմբի ոչ ճանապարհորդող թիմի անդամին և միայն մեկ անգամ:

Յուրաքանչյուր հյուրընկալող կարող է պահանջել ընդհանուր առմամբ առավելագույնը 1 հյուրընկալման վճար:

Վիրտուալ մասնակցության համար ենթաշահառու դառալու համար կան տարբեր պայմաններ՝ կախված նախագծում ներկայացված համագործակցության ձևաչափերից։



Ֆիզիկական ճամփորդության պարագայում, եթե մել այցելուն 7 օրվա համար ստանում է 1500 եվրո, իսկ հավելյալ յուրաքանչյուր օրվա համար՝ 30-ական եվրո, ապա հյուրընկալը համապատասխանաբար ստանում է 150 եվրո և 3-ական եվրո։


Վիրտուալ ճամփորդության պարագայում նախագծի՝ ֆիզիկապես չճամփորդող մանսակիցներին տրվող աջակցությունը որոշվում է ըստ նախագծի բնույթի․


Ստեղծել - արտադրության ծախսեր, սարքավորումներ, ծրագրակազմ - 1500 եվրո


Միավորել - ծրագրակազմ, դյուրացման վճարներ - 1000 եվրո


Սովորել - ուսուցում, դյուրացման վճարներ, ծրագրակազմ - 1000 եվրո


Հետազոտել - հետազոտություն, գործիքներ - 1000 եվրո


Իսկ հյուրընկալին տրամադրվող աջակցությունը կրկին կազմում է մասնակցին հատկացվող գումարի 10%-ը՝ համապատասխանաբար 100 կամ 150 եվրո։

Հաշվարկի օրինակը կարող եք տեսնել ծրագրի կայքում։


Ինչպե՞ս ներկայացնել հայտադիմում

Դիմորդն անգլերենով խետք է տրամադրի հետևյալ տեղեկությունները․


  • Հյուրընկալողի մասին ընդհանուր տեղեկություններ

  • Հյուրընկալողի մասնագիտական և հյուրընալման փորձ

  • Մասնակից թիմի բոլոր անդամների տվյալները

  • Տեղեկատվություն համագործակցության նախագծի (ների) վերաբերյալ (նկարագրություն, ճամփորդության անհրաժեշտություն, նախապատրաստում, ազդեցություն)

  • Նախատեսված ճամփորդության մանրամասները (ֆիզիկական կամ հիբրիդ՝ ֆիզիկական / վիրտուալ)

  • Հայտերի ներկայացման գործընթացի վերաբերյալ կարծիք (քանի որ սա փորձնական նախագիծ է և մենք ցանկանում ենք դասեր քաղել Ձեր փորձից)

Ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը (PDF ձևաչափով)՝



(առավելագույնը 10 ՄԲ)


Կարող եք ներբեռնել դիմումի ձևի բոլոր հարցերը.


Ձեր թիմի անդամների տեղեկությունները հավաքագրելու և պատրաստելու և համար օգտագործեք այս ձևը:


Դիմելու համար պետք է ստեղծել հաշիվ և անգլերենով լրացնել հայտադիմումի ձևը my.i-portunus.eu կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո, Դուք այլևս չեք կարողանա փոփոխել Ձեր հայտադիմումը:


 
 
 

1 Comment


dats2018
Aug 14

i-Portunus 프로젝트와 같은 예술가 지원 프로그램은 창작자들에게 매우 중요한 기회입니다. 이러한 정보를 효과적으로 전달하고 관련 기관과 연결되는 것은 예술 생태계 활성화에 기여합니다. 예술가들이 Biovelt를 사용하면 자신의 포트폴리오와 공모전 참여 이력을 효율적으로 정리하여 잠재적인 호스트 기관에 더 쉽게 노출할 수 있습니다. 체계적인 링크 관리는 창작자의 커리어 발전에 큰 도움이 됩니다.

Like

ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page