Հայտադիմումների ընդունման սկիզբ՝
23 օգոստոսի, 2021թ.
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 3 հոկրեմբերի, 2021թ.
Առցանց հայտադիմումը լրացրեք այս հղումով՝
i-Portunus-ը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում արվեստագետներին և մշակութային գործիչներին՝ հոգալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում միջազգային նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ ճամփորդության և կեցության ծախսերը կամ վիրտուալ մասնակցության ծախսերը:
i-Portunus Houses-ը բաց է հյուրընկալողների համար (կազմակերպություն կամ կայացած անհատ արվեստագետներ / մշակույթի մասնագետներ)՝ համագործակցելու 2-5 արվեստագետների և (կամ) մշակույթի մասնագետների հետ և հյուրընկալելու նրանց սեփական հարկի տակ։ Ծրագիրը բաց է մշակույթի բոլոր ոլորտների (բացառությամբ աուդիո-վիզուալ ոլորտների) նախագծերի և աշխատանքային այլ ձևաչափերի համար:
Այս նոր փորձնական ծրագրի շրջանակներում եղել է երկու մրցութային կանչ՝
1-ին փուլ. 21 մայիսի - 30 հունիսի
2-րդ փուլ. 23 օգոստոս - 3 հոկտեմբերի
i-Portunus Houses փորձնական ծրագիրը կօգնի ստեղծագործական նախագծերի ստեղծման, ուսումնասիրությունների իրականացման նպատակով նախաձեռնվող ճամփորդությունների և այցերի կայացմանը։ Դիմորդները կարող են առաջարկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ ֆիզիկական և վիրտուալ ճամփորդությունների խառնուրդ (հիբրիդային նախագիծ): Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 500,000 եվրո բյուջե, որից առավելագույնը 30%-ը կծախսվի հիբրիդային նախագծերի վրա (ֆիզիկական և վիրտուալ այցեր): Ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է ֆիզիկական ճամփորդության կամ վիրտուալ մասնակցության ընթացքում անցկացրած օրերի քանակի հիման վրա:
Ինչպե՞ս գտնել մասնակից արվեստագետների
Թիմի անդամներ կամ հյուրընկալողի գտնելու համար կարող եք գրանցվել Market Square միջոցառումների մասնակցության համար:
i-Portunus Market Square-ի շրջանակներում տեղի են ունենում ամենշաբաթյա առցանց տեղեկատվական հանդիպումներ և համապատասխան դասընթացներ՝ հյուրընկալող կողմի, մասնակից արվեստագետների և մշակույթի մասնագետների համար՝ նոր թիմեր հայտնաբերելու, համատեղ նախագծեր ձևավորելու և պատրաստելու համար:
Դիտե՛ք i-Portunus Houses ծրագրի ներկայացման տեսագրությունը․
Նպատակը
Ծրագրի նպատակը արվեստագետների / մշակութային մասնագետների համար արդյունավետ և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումն է: i-Portunus Houses-ը ֆինանսական աջակցություն է տրամադրում հյուրընկալողին՝ այցելող արվեստագետների հետ աշխատանքի ծախսերը մասնակիորեն հոգալու նպատակով: Հյուրընկալողները կարող են դիմել մեկ համագործակցության ծրագրի համար՝ մինչև 5 արվեստագետի/ մշակույթի մասնագետի մասնակցությամբ կամ 5 համագործակցության ծրագրի համար, երբ առնվազն 1 արվեստագետ / մշակույթի մասնագետ է ներգրավված յուրաքանչյուր համագործակցության ծրագրի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, հյուրընկալողը պետք է ընդունի առնվազն 2 այցելու արվեստագետ / մշակույթի մասնագետ:
Ձեր համագործակցության ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի հետևյալներից մեկը.
Ստեղծել. (Համատեղ) գեղարվեստական ստեղծագործության ստեղծում, արտադրություն, կատարում
Միավորել. Ցանցավորում, միջազգայնացում
Սովորել. Զարգացնել կարողությունները, մասնագիտական զարգացում
Հետազոտել. Հետազոտություն, ապագա համագործակցությունների / նախագծերի նախապատրաստում
Ի՞նչ սկզբունքով է բաշխվում ֆինանսական աջակցությունը
Ֆինանսավորման պայմանները հետևյալն են.
Որպես հիմնական հայտատու, հյուրընկալողը ստանում է ամբողջական դրամաշնորհ բոլոր համագործակցության նախագծերի և ներկայացված թիմի անդամների համար:
Ընդհանուր գումարից միայն 10%-ը կարող է արդյունքում օգտագործվել հենց հյուրընկալողի կողմից:
Ստացված դրամաշնորհի մնացած մասը պետք է բաժանվի՝ ըստ դիմումի մեջ պահանջվող ճամփորդության տեսակի և կարիքների․
Ֆիզիկական ճամփորդություն
Ֆիզիկական ճամփորդության համար թիմի անդամները ստանում են նվազագույնը 1500 եվրո՝ նվազագույնը 7 օրվա ճամփորդություն իրականացնելու համար: Ճամփորդության յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար ևս 30 եվրո կտրամադրվի ենթաշահառուին։
Ֆիզիկական ճամփորդության համար հյուրընկալողը կարող է պահանջել իր համար առավելագույնը 10%` ի հավելում այցելու արվեստագետների ճամփորդության իրականացման համար անհրաժեշտ ծախսերին:
Թիմի յուրաքանչյուր անդամի կարող է տրամադրվել ընդհանուր առմամբ առավելագույնը 3000 եվրո:
Այսինքն, ֆիզիկական ճամփորդության պարագայում, եթե մել այցելուն 7 օրվա համար ստանում է 1500 եվրո, իսկ հավելյալ յուրաքանչյուր օրվա համար՝ 30-ական եվրո, ապա հյուրընկալը համապատասխանաբար ստանում է 150 եվրո և 3-ական եվրո։
Վիրտուալ մասնակցություն
Վիրտուալ մասնակցության աջակցությունը կարող է տրամադրվել միայն նաև ֆիզիկական ճամփորդություն նախատեսող համատեղ համագործակցության ծրագրի պարագայում։
Վիրտուալ մասնակցության դրամաշնորհը կտրամադրվի միայն խմբի ոչ ճանապարհորդող թիմի անդամին և միայն մեկ անգամ:
Յուրաքանչյուր հյուրընկալող կարող է պահանջել ընդհանուր առմամբ առավելագույնը 1 հյուրընկալման վճար:
Վիրտուալ մասնակցության համար ենթաշահառու դառալու համար կան տարբեր պայմաններ՝ կախված նախագծում ներկայացված համագործակցության ձևաչափերից։
Ֆիզիկական ճամփորդության պարագայում, եթե մել այցելուն 7 օրվա համար ստանում է 1500 եվրո, իսկ հավելյալ յուրաքանչյուր օրվա համար՝ 30-ական եվրո, ապա հյուրընկալը համապատասխանաբար ստանում է 150 եվրո և 3-ական եվրո։
Վիրտուալ ճամփորդության պարագայում նախագծի՝ ֆիզիկապես չճամփորդող մանսակիցներին տրվող աջակցությունը որոշվում է ըստ նախագծի բնույթի․
Ստեղծել - արտադրության ծախսեր, սարքավորումներ, ծրագրակազմ - 1500 եվրո
Միավորել - ծրագրակազմ, դյուրացման վճարներ - 1000 եվրո
Սովորել - ուսուցում, դյուրացման վճարներ, ծրագրակազմ - 1000 եվրո
Հետազոտել - հետազոտություն, գործիքներ - 1000 եվրո
Իսկ հյուրընկալին տրամադրվող աջակցությունը կրկին կազմում է մասնակցին հատկացվող գումարի 10%-ը՝ համապատասխանաբար 100 կամ 150 եվրո։
Հաշվարկի օրինակը կարող եք տեսնել ծրագրի կայքում։
Ինչպե՞ս ներկայացնել հայտադիմում
Դիմորդն անգլերենով խետք է տրամադրի հետևյալ տեղեկությունները․
Հյուրընկալողի մասին ընդհանուր տեղեկություններ
Հյուրընկալողի մասնագիտական և հյուրընալման փորձ
Մասնակից թիմի բոլոր անդամների տվյալները
Տեղեկատվություն համագործակցության նախագծի (ների) վերաբերյալ (նկարագրություն, ճամփորդության անհրաժեշտություն, նախապատրաստում, ազդեցություն)
Նախատեսված ճամփորդության մանրամասները (ֆիզիկական կամ հիբրիդ՝ ֆիզիկական / վիրտուալ)
Հայտերի ներկայացման գործընթացի վերաբերյալ կարծիք (քանի որ սա փորձնական նախագիծ է և մենք ցանկանում ենք դասեր քաղել Ձեր փորձից)
Ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը (PDF ձևաչափով)՝
Բարեգործական կարգավիճակ + ստուգաթերթ (առավելագույնը 10 ՄԲ)
Պատվո հռչակագիր | ընդունող կազմակերպություն | անհատ հյուրընկալող
(առավելագույնը 10 ՄԲ)
Կարող եք ներբեռնել դիմումի ձևի բոլոր հարցերը.
Ձեր թիմի անդամների տեղեկությունները հավաքագրելու և պատրաստելու և համար օգտագործեք այս ձևը:
Դիմելու համար պետք է ստեղծել հաշիվ և անգլերենով լրացնել հայտադիմումի ձևը my.i-portunus.eu կայքում: Հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո, Դուք այլևս չեք կարողանա փոփոխել Ձեր հայտադիմումը:
Comments