Հայտարարման ամսաթիվ՝ 16 ապրիլի, 2019թ.
Դիմելու վերջնաժամկետ՝ 04 հունիսի, 2019թ.
Առցանց հայտադիմումը կարելի է ձեռք բերել այս հղումով`
Ստեղծագործ Եվրոպա ծրագրրը հնարավորություն է ընձեռում թարգմանական դրամաշնորհի աջակցությամբ թարգմանել, լույս ընծայել և տարածել մասնակից երկրների հեղինակների գրական ստեղծագործություններ, այդ թվում` պատմվածքներ, պոեմներ, կոմիքսներ, հեքիաթներ, գեղարվեստական էսսեներ, պիեսներ և այլն:
Համապատասխանության չափանիշներ
Ով կարող է դիմել
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի Մշակույթ ենթաբաժնի մասնակից երկրներից մեկում
հիմնված հրատարակիչներ կամ հրատարակչական տներ, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և առնվազն 2 տարի ակտիվ գործունեություն են ծավալում հրատարակչության ոլորտում:
Ֆիզիկական անձինք չեն կարող դիմել դրամաշնորհին:
Իրավասու նախագծեր
2019թ.–ի համար հայտարարված մրցույթին դիմորդները կարող են դիմել միայն Կատոգորիա 1- Երկամյա ծրագրերի շրջանակներում: Գրական թարգմանության սխեմայի վերաբերյալ 2018թ.ին ստորագրված շրջանակային գործընկերության համաձայնագրերի շրջանակներում գործող կազմակերպությունների հայտերը իրավասու չեն:
Բյուջե
Կատեգորիա 1-ի ներքո իրականացվող նախագծի համար հատուկ դրամաշնորհը չի կարող գերազանցել 100.000 եվրոյի (հարյուր հազար) չափը, որը ներկայացնում է իրավասու ծախսերի ոչ ավել, քան 50% -ը:
Նախագծի պարտադիր պայմաններ
3-ից 10 գեղարվեստական ստեղծագործություններից բաղկացած փաթեթի թարգմանություն, հրատարակություն և տարածում
գեղարվեստական ստեղծագործությունների փաթեթի թարգմանության, հրատարակման, տարածման և հանրահռչակման ռազմավարություն
առավեալգույն տևողությունը՝ 2 տարի
Ստեղծագործ Եվրոպա ծրագրի մասնակից երկրների գրականություն
ընտրված ստեղծագործությունները չպետք է նախկինում թարգմանված լինեն դեպի տվյալ լեզու
թարգմանիչը պետք է թարգմանության լեզվի կրող լինի
Ծրագրի նպատակներն են`
աջակցել մշակութային և լեզվական բազմազանությանը ԵՄ-ում և Մշակույթ ենթածրագրին մասնակից երկրներում
ամրապնդել բարձրորակ գրական ստեղծագործությունների միջազգային շրջանառությունն ու բազմազանությունը
բարելավել ԵՄ և նրա սահմաններից դուրս գրական աշխատանքների հասանելիության մակարդակը և ընդլայնել լսարանը:
Ըստ վերոնշյալ նպատակների, առանձնացվում են հետևյալ առաջնահերթությունները․
աջակցել Եվրոպական թարգամանված գրականության տարածմանը
խրախուսել ավելի քիչ օգտագործվող լեզուներից թարգմանությունները դեպի անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն, քանի որ դրա կարող են նպաստել աշխատանքների ավելի լայն շրջանառությանը,
խրախուսել ավելի քիչ ներկայացված ժանրերի թարգմանությունները, ինչպես օրինակ, երիտասարդ հանրության համար նախատեսված ստեղծագործությունները (երեխաներ, դեռահասներ, պատանիներ), կոմիքսներ / գրաֆիկական վեպեր, կարճ պատմություններ կամ պոեզիա:
խրախուսել թվային տեխնոլոգիաների օգտագործումը ինչպես աշխատանքների բաշխման, այնպես էլ առաջխաղացման նպատակով
խրախուսել գրականության համար ԵՄ մրցանակի արժանացած գրքերի թարգմանություն և առաջխաղացումը
բարձրացնել թարգմանիչների պրոֆիլը․ այս նպատակով, հրատարակիչներից պահանջվում է յուրաքանչյուրից թարգմանված գրքի մեջ ներառել թարգմանիչների կենսագրությունը:
Ակնկալվող արդյունքներ
Աջակցություն մոտ 60 թարգմանական նախագծերի:
Ավելի քիչ օգտագործվող լեզուները ներառում են ԵՄ անդամ երկրներում պաշտոնապես ճանաչված բոլոր լեզուները, բացառությամբ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և իսպաներենի (http://www.euprizeliterature.eu).
Գնահատման չափանիշներ
1. Համապատասխանություն (30)
Ինչպե՞ս է նախագիծը նպաստելու / ապահովելու`
• եվրոպական գրականության միջազգային շրջանառությունը և դրա հասանելիությանը
• եվրոպական գրականության բազմազանությանը
• պակաս տարածված լեզուների գրականության թարգմանությանը անգլախոս, ֆրանսախոս, գերմանախոս և իսպանախոս միջավայրերում
• պակաս ներկայացված ժանրերի թարգմանությունը (գրքեր երիտասարդ ընթերցողի համար, պոեզիա, կարճ պատմվածքներ, կոմիքս)
• լայն և հեշտ հասանելիություն ապահովող դիստրիբյուցիոն ռազմավարություն
• նորարարական բիզնես կամ մասնագիտական փորձ:
2. Բովանդակության եւ գործունեության որակը (30)
Ինչպե՞ս է նախագիծն իրականացվելու գործնականում
• ֆինանսական և մարդկային ռեսուրսների բաշխում
• թարգմանվող աշխատանքների գրական արժեքը
• թարգմանիչների մասնագիտական փորձը:
3. Հաղորդակցություն եւ տարածում (20)
Թարգմանված աշխատանքների տարածման ռազմավարությունը Եվրոպայում և այլուր
• եվրոպական գրականության նոր լսարաններ
• յուրաքանչյուր գրքի յուրահատկությունը նկարագրող հատուկ միջոցառումներ
• մասնավորապես ինչպե՞ս են հանրահռչակվելու 1) թարգմանիչները և 2) ԵՄԳՄ գրքերը և ԵՄ աջակցության հանգամանքը նախագծի ընթացքում:
4. Ավտոմատ միավորներ (5 - 15)
Մինչև 15 Միավոր ավտոմատ կերպով կտրամադրվի ահն նախագծերին, որոնք կներառեն Եվրոպական Միության Գրականության Մրցանակի արժանացած 1-ից 3 գիրք։
1 ԵՄԳՄ = 5 միավոր
2 ԵՄԳՄ = 10 միավոր
3 ԵՄԳՄ = 15 միավոր
Մեկ նախագծում ներկայացվող գրքերի առավելագույն քանակը 10-ն է:
Ինչպես գեներացնել առցանց հայտադիմումը
✔ https://eacea.ec.europa.eu/PPMT/ էջում սեղմեք New Application for Funding կոճակին
✔ ընտրեք CREATIVE EUROPE ծրագիրը
✔ ցանկից ընտրեք EACEA-07-2019 համարի ներքո Literary Translations մրցույթը
✔ ընտրեք աշխատանքային լեզուն և սեղմեք Next Step
✔ անցկացրեք ԵՄ տենդերների և ֆինանսավորման համակարգում ձեր կազմակերպության PIC կոդը և սեղմեք Next Step
✔ գեներացրեք մրցույթի հայտաձևը` սեղմելով Create Application eForm կոճակին
🔸 Եթե դեռևս չեք գրանցել ձեր կազմակերպությունը ԵՄ տենդերների համակարգում, ապա հետևեք այս հղումով ներկայացված քայլերին` գրանցումն իրականացնելու համար.
https://ec.europa.eu/info/funding-tenders/opportunities/portal/screen/how-to-participate/how-to-participate
🔴 Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 4, 2019թ։
Մրցույթի պաշտոնական հղումը` https://eacea.ec.europa.eu/creative-europe/funding/support-to-literary-translation-projects-2019_en
Ծրագրի պաշտոնական հղումը՝ https://eacea.ec.europa.eu/creative-europe/actions/culture/creative-europe-culture-literary-translation_en
Kommentare