Առցանց տեղեկատվական հանդիպում. «Աջակցություն Գրական թարգմանությունների նախագծերին 2026» մրցույթ(CREA-CULT-2026-LIT)
- Ani Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալությունը (EACEA) կազմակերպում է առցանց տեղեկատվական հանդիպում՝ ներկայացնելու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Աջակցություն Գրական թարգմանությունների նախագծերին 2026» մրցույթի մանրամասները՝ նպատակները և հիմնական ուղղությունները, դիմելու մեխանիզմը և պահանջվող փաստաթղթերի ցանկը, այլ մանրամասներ:
Ամսաթիվ՝ 2025 թ. նոյեմբերի 26
Ժամը՝ 12:45 - 13:00 (երևանյան ժամանակով), 09:45 – 12:00 (CET, բրյուսելյան ժամանակով)
Ձևաչափ՝ առցանց (առանց գրանցման)
Հանդիպումը բաց է բոլոր հետաքրքրվածների համար։
Նախապես գրանցում անհրաժեշտ չէ, պարզապես միացե՛ք և տեղեկացե՛ք մրցույթի բոլոր կարևոր ասպեկտներին։






Comments