top of page
Faded Shapes

Եվրոպական հեղինակների օր 2025 թ.

2025 թվականի Եվրոպական հեղինակների օրվա տոնակատարություններն արդեն մեկնարկել են


ree

Եվրոպական հեղինակների օրվա միջոցառումները սկսվել են 2025 թ. նոյեմբերի 11-ին և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 12-ը՝ ուղեկցվելով #ReadForReal հեշթեգով։

«Եվրոպական հեղինակների օր» նախաձեռնությունը նպատակ ունի խթանել եվրոպական գրականությունը և զարգացնել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը։ Այն կոչ է անում հատկապես երիտասարդ սերնդին բացահայտել եվրոպական գրական ավանդույթների հարստությունը և ժամանակակից հեղինակների բազմազան ձայները։

2025 թվականին ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը հրավիրում է տեղական կազմակերպիչներին՝ դպրոցներին, գրադարաններին, գրախանութներին,

իրենց համայնքներում նախաձեռնել և անցկացնել ընթերցանության սեփական միջոցառումները:

Միացե՛ք այս համաեվրոպական ընթերցման տոնին և նպաստե՛ք գրքի, պատմության և ընթերցանության մշակույթի տարածմանը։

Մանրամասները և հայտը՝ https://culture.ec.europa.eu/news/european-authors-day-2025

 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page