«ZMINA: Resilience» ծրագիր
- 1 day ago
- 1 min read

Ուշադրությո՛ւն արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին
Հետաքրքրվա՞ծ եք միջազգային համագործակցությամբ և կցանկանայի՞ք աշխատել ուկրաինացի գործընկերների հետ: Ուրեմն բաց մի՛ թողեք «ZMINA: Resilience» ծրագիրը:
«ZMINA: Resilience»-ը նախագիծ է, որի նպատակն է աջակցել Ուկրաինայի մշակութային և ստեղծարար ոլորտների (CCS) ինտեգրմանը եվրոպական մշակութային դաշտում: Այս նպատակին հասնելու համար ծրագիրը տրամադրում է ֆինանսավորում և կարողությունների զարգացման հնարավորություններ՝ աջակցելով Ուկրաինայի և «Ստեղծագործ Եվրոպա» (Creative Europe) ծրագրի մասնակից այլ երկրների (այդ թվում՝ Հայաստանի) արվեստի և մշակութային կազմակերպությունների միջև համագործակցությանը:
Սա հիանալի հնարավորություն է ամուր կապեր հաստատելու և համատեղ նորարարական նախագծեր սկսելու համար:
Մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար անցեք հղումով՝ https://zmina.eu/en/calls/zmina-resilience







Comments