top of page
Faded Shapes

Աջակցություն Եվրոպական համագործակցության նախագծերին 2021

Updated: Oct 4, 2023


Հայտերի ընդունման մեկնարկ՝ 08.06.2021թ․


Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 07.09.2021թ․



Նպատակ

Ծրագրի նպատակն է` աջակցել մշակութային և ստեղծարար տարբեր ոլորտներում ակտիվ, մեծ թվով մասնակիցներ ներագրավո նախագծերի, որոնք ներառում են գործողությունների և նախաձեռնությունների լայն սպեկտր: Ծրագիրը ներկայացված է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթաբաժնի քաղաքականության շրջանակներում և անդրադառնում է վերջինիս հիմնական խնդիրներին (ներառականություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում և գենդերային հավասարություն): Եվրոպական համագործակցության նախագծերը նախատեսված են նաև նպաստելու ԵՄ քաղաքական նոր նախաձեռնությունների իրականացմանը, ինչպիսին է Նոր Եվրոպական Բաուհաուսը:

Եվրոպական համագործակցության ծրագրերը բաց են մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտների համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ծրագիրը միտված է իրականացնել «Մշակույթ» ենթաբաժնի նպատակները, այն նախագծերը, որոնք ներառում են բացառապես աուդիո-վիզուալ հատվածի կազմակերպություններ կամ տեսալսողական բովանդակության նախագծերը այս ծրագրի կողմից չեն ֆինանսավորվում:

Աջակցություն կտրամադրվի համագործակցության այն նախագծերին, որոնք նպաստում են հետևյալ նպատակների իրագործմանը՝

Նպատակ 1 - միջազգային ստեղծագործություն և շրջանառություն. Եվրոպական աշխատանքների և արվեստագետների միջազգային համագործակցության ամրապնդում

Նպատակ 2 - Նորարարություն. Եվրոպական մշակութային և ստեղծարար ոլորտների կարողությունների բարձրացում տաղանդներ դաստիարակելու, նորարարություններ անելու, առաջընթաց ապահովելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով:

Մասնավորապես, նպատակային նախագծերն են՝

  • միջազգային ստեղծագործություն և շրջանառություն. համատեղ արտադրությունը նաև գործիք է հանդիսանում ստեղծագործական գործունեությունը խթանելու, ռեսուրսները կիսելու և միջազգային բովանդակության տարածումն ապահովելու ու արվեստագետների շրջանառությունը դյուրացնելու համար: Նախագծերը պետք է ներկայացվեն՝ հաշվի առնելով նոր համատեքստը, ինչպիսիք են առողջապահական կամ բնապահպանական խնդիրները, ինչպես նաև ներառեն բովանդակության արտադրության և տարածման նորարարական (թվային) եղանակներ:

  • Նորարարություն. այն անհրաժեշտ է ոլորտի էվոլյուցիայի և մրցունակության ապահովման համար: Նորարարությունը պետք է հասկանալ լայն ձևով: Նորարարությունները պարտադիր չէ, որ ունենան տեխնոլոգիական բնույթ և կարող են ներառել նոր պրակտիկայի կամ նոր մոդելի մշակում կամ փորձարկում, ինչպես նաև ստացված պրակտիկայի փոխանցում և տարածում եվրոպական ավելի զարգացած շրջաններից կամ ոլորտներից դեպի Եվրոպայի այլ շրջաններ:

Դիմորդները պետք է հստակեցնեն և ընտրեն, թե վերոհիշյալ երկու նպատակներից (Նպատակ 1 կամ Նպատակ 2) որ նպատակի լուծմանն է ուղղված առաջարկվող նախագիծը (այս ընտրությունը կատարվում է նույնիսկ եթե որոշ նախագծեր երկու նպատակներին էլ համապատասխանում են):



Առաջնահերթություններ

Նախագծերը պետք է համապատասխանեն նաև հետևյալ առաջնահերթություններից առնվազն մեկին (և ոչ ավելի, քան երկուսին)

  • Լսարանի զարգացում. բարձրացնել մշակույթի մատչելիության ու մշակույթին միջոցառումների մասնակցության մակարդակը, ինչպես նաև մեծացնել հանդիսատեսի ներգրավվածությունն ինչպես ֆիզիկապես, այնպես էլ թվային գործիքներով

  • Սոցիալական ներառականություն. Խթանել հասարակության կայունությունը և խթանել հասարակության մասնակցությունը մշակութային կյանքին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնության խմբերին և սոցիալապես մարգինալացված խմբերին պատկանող մարդկանց, ինչպես նաև նպաստել միջմշակութային երկխոսությանը:

  • Կայունություն. Նպաստել Եվրոպական կանաչ գործարքին և ներառել նոր եվրոպական Բաուհաուսը` խրախուսելով եվրոպական մշակութային և ստեղծարար ոլորտներին որդեգրել և տարածել շրջակա միջավայրի համար ավելի բարենպաստ պրակտիկա, ինչպես նաև իրենց մշակութային գործունեության միջոցով բարձացնել կայուն զարգացման վերաբերյալ իրազեկության մակադակը:

  • Նոր տեխնոլոգիաներ. օգնել եվրոպական մշակութային և ստեղծարար ոլորտներին լիովին օգտվել նոր տեխնոլոգիաներից` իրենց մրցունակությունը բարձրացնելու համար, ինչպես նաև արագացնել դրանց թվայնցումը` ի պատասխան COVID-19 ճգնաժամին:

  • Միջազգային հարթություն. եվրոպական մշակութային և ստեղծարար հատվածների համար կարողությունների ստեղծում՝ միջազգային մակարդակում ակտիվ գործունեություն ծավալելու համար:


Գրքի և հրատարակչության, երաժշտության, ճարտարապետության և մշակութային ժառանգության ոլորտների ծրագրերը կարող են կամ լուծել վերը նշված 5 առաջնահերթություններից մեկը կամ լուծել հետևյալ ոլորտային գերակայությունները (ծրագր բյուջեի 10%-ը հատկացվելու է ոլորտներին բնորոշ առաջնահերթություն իրականացնող ծրագրերին):

Այլ ոլորտների ծրագրերը կարող են ծառայել միայն վերը նշված առաջնահերթություններին:

Ոլորտային հատուկ առաջնահերթություններ. 2021թ.-ին երաժշտության, հրատարակչության, մշակութային ժառանգության և ճարտարապետության ոլորտների համար սահմանվել են հետևյալ նպատակային առաջնահերթությունները, որոնք որոշվել են քաղաքական երկխոսությունների և շահագրգիռ կողմերի խորհրդատվությունների միջոցով` նպատակ ունենալով աջակցել կարողությունների զարգացման գործողություններին, ինչպիսիք են ուսուցումը, ցանցային կամ շուկայական մուտքերին ուղղված գործողությունները, ինչպես նաև կայանության ամրապնդումը:

Նախագծերը պետք է համապատասխանեն հետևյալ ոլորտային առաջնահերթություններին՝

  • Գրքի, հրատարակչության ոլորտ. նպաստել գրքի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը թարգմանության կամ հեղինակի իրավունքների վաճառքի ոլորտում` եվրոպական գրական գործերի, մասնավորապես` քիչ օգտագործված լեզուներով գրված ստեղծագործությունների՝ Եվրոպայում և դրանից դուրս շրջանառությունը մեծացնելու նպատակով:

  • Երաժշտության ոլորտ. հիմնվելով 2018-2020 Երաժշտությունը շարժում է Եվրոպան երաժշտության վերաբերյալ նախապատրաստական գործողությունների արդյունքների վրա և հաշվի առնելով համաճարակի առանձնահատուկ հանգամանքները և դրա ազդեցությունը ոլորտի վրա՝ ամրապնդել երաժշտության մասնագետների կարողությունները հետևյալ կերպ՝

  1. երաժշտության ստեղծում, խթանում, տարածում և դրամայնացում՝ օգնելով ոլորտին յուրացնել թվային, իրավական և տեխնիկական նոր միտումները, որոնք բխում են շուկայում նորարարություններից և բիզնեսի նոր մոդելներից, կամ

  2. եվրոպական երաժշտության միջսահմանային շրջանառություն և երաժշտության արտահանում ԵՄ սահմաններից դուրս:

  • Ճարտարապետության ոլորտ․ եվրոպական ճարտարապետության կարողությունների զարգացում հետևյալ կերպ՝

  1. նախագծման, պլանավորման և կառուցման գործընթացներում քաղաքացիների և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցում, համաստեղծում և միջնորդություն, կամ

  2. եվրոպական կանաչ գործարքի, մասնավորապես, Նոր եվրոպական Բաուհաուսի սկզբունքների ինտեգրումը իրենց պրակտիկայում, կամ

  3. Եվրոպայում և դրանից դուրս կարիերայի միջազգայնացում:

  • Մշակութային ժառանգության ոլորտ. զարգացնել մշակութային ժառանգության մասնագետների կարողությունները հետևյալ կերպ՝

    1. լսարանի և շահագրգիռ կողմերի հետ հարաբերություններ զարգացնելու համար քաղաքացիների ներգրավվածություն մշակութային ժառանգության մեկնաբանման, հաղորդակցության և ներկայացման գործընթացում` հաշվի առնելով բովանդակության ստեղծման զարգացող տեխնոլոգիական և թվային մեթոդները, արխիվացված արդյունքների ներկայացումը և համաճարակի ընթացքում քաղված դասերը

    2. մշակութային ժառանգության նյութերի, տեղանքների և պատմական շենքերի թվայնացում, ներառյալ 3D և AI տեխնոլոգիաների օգտագործումը

    3. մշակութային ժառանգության ռիսկերի կառավարում՝ հաշվի առնելով բնական և ոչ բնական վտանգները, կապված կանխարգելման և ռիսկերի պատրաստության հետ, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարեցումը և մեղմացումը` համաձայն Եվրոպական կանաչ գործարքի սկզբունքների:

Ակնկալվող արդյունքներ

Ակնկալվում է, որ այս գործողությունը կխթանի մշակույթի ոլորտում ակտիվ կազմակերպությունների միջև համագործակցությունը, կբարձրացնի եվրոպական գեղարվեստական բովանդակության ստեղծման և շրջանառության եվրոպական չափումը, ինչպես նաև կխրախուսի նոր և նորարարական պրակտիկայի մշակումը, փորձարկումը, տարածումը կամ կիրառումը:

Նախագծի տևողությունը՝ 48 ամիս (հնարավոր է երկարաձգում, եթե փոփոխությունը պատշաճ կերպով արդարացված է):

Բյուջե (դրամաշնորհի առավելագույն չափը)

Փոքր ծավալի նախագծեր (CREA-CULT-2021-COOP-1). ԵՄ դրամաշնորհի առավելագույն չափը՝ 200 000 եվրո մեկ նախագծի համար:

Միջին ծավալի նախագծեր (CREA-CULT-2021-COOP-2). ԵՄ դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1 000 000 եվրո մեկ նախագծի համար:

Մեծ ծավալի նախագծեր (CREA-CULT-2021-COOP-3). ԵՄ դրամաշնորհի առավելագույն չափը՝ 2 000 000 եվրո մեկ նախագծի համար:

Դրամաշնորհը կարող է ցածր լինել պահանջվող գումարից: Դրամաշնորհը կլինի միանվագ դրամաշնորհ: Սա նշանակում է, որ այն կփոխհատուցի ֆիքսված գումար ՝ հիմնված միանվագ գումարի կամ ֆինանսավորման վրա, որը կապված չէ ծախսերի հետ: Գումարը որոշելու է դրամաշնորհային մարմինը` ծրագրի բյուջեի և ֆինանսավորման տոկոսադրույքի հիման վրա՝

Փոքր ծավալի նախագծեր (CREA-CULT-2021-COOP-1) ֆինանսավորման տոկոսադրույքը՝ առավելագույնը 80%

Միջին ծավալի նախագծեր (CREA-CULT-2021-COOP-2) ֆինանսավորման տոկոսադրույքը՝ առավելագույնը 70%

Մեծ ծավալի նախագծեր (CREA-CULT-2021-COOP-3) ֆինանսավորման տոկոսադրույքը՝ առավելագույնը 60%



Եվրոպական համագործակցության նախագծերին դիմելու պայմաններին ավելի մանրամասնորեն կարող եք ծանոթանալ այստեղ:





Գնահատման չափորոշիչներ

Հայտատուները կգնահատվեն հետեւյալ չափանիշների համապատասխան.


1. Համապատասխանություն (30)

Այս չափորոշիչը հաշվի է առնելու, թե որքանով է առաջարկը

- համապատասխանում ծրագրի նպատակներին և առաջնահերթություններին.

- հիմնված համարժեք կարիքների վերլուծության վրա.

- անդրադառնում վերոնշյալ հարցերին (ներառականություն, գենդերային հավասարություն և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում);

- ունի եվրոպական ավելացված արժեք (այսինքն՝ գործողությունների միջազգային բնույթ

և Եվրոպական Միության՝ տարածաշրջանային, ազգային, միջազգային և այլ ծրագրերի քաղաքականության համապատասխանությո


2. Բովանդակության եւ գործունեության որակը (30)

Այս չափորոշիչը հաշվի կառնի, թե որքանով է

- առաջարկվող մեթոդաբանությունը համապատասխանում ծրագրի իրականացմանը և

նպատակներին

- նախագիծը ներառում մասնակից կազմակերպությունների համապատասխան համադրություն՝ նկատի ունենալով նրանց պրոֆիլը և փորձը, և ապահովում բոլորի ակտիվ ներդրումը և մասնակցությունը

- նախագիծը նպաստում, որ թիրախային խմբերը կոնկրետ օգուտ ստանան

- նախագծի ձևավորումը կայուն և համահունչ, մասնավորապես՝ առաջարկվող

ժամկետներում


3. Նախագծի կառավարում (20)

Այս չափորոշիչը հաշվի կառնի, թե որքանով է

- առաջարկը ներառում մասնակից կազմակերպությունների միջև ձևավորված համակարգման արդյունավետ մեխանիզմներ և առաջարկում համապատասխան կառավարման կառուցվածքը (ներառյալ՝ արդյունավետ հաղորդակցություն, համարժեք ընթացակարգեր և խնդիրների լուծման մեխանիզմներ կոնսորցիումի ներսում)

- նախագիծը ներառում ծրագրի համապատասխան թիմեր, անձնակազմ և արտաքին

ռեսուրսներ (ներառյալ նոու-հաու, որակավորումներ)՝ միտված նախագծի հաջող իրականացմանը

- ծրագրի բյուջեն ծախսարդյունավետ և համապատասխան ռեսուրսներ հատկացնում յուրաքանչյուր գործողությանպատշաճ իրականացման համար

- ծրագրի իրականացումը ապահովելու համար նախատեսված միջոցառումները՝ որակյալ


4. Տարածում (20)

Այս չափորոշիչը հաշվի կառնի, թե որքանով է

- նախագիծը փոփոխություններ և նորարարություններ առաջ բերում.

- նախագծի հաղորդակցության և տարածման ռազմավարությունները հնարավորություն տալիս հասնել և դրականորեն ազդել թիրախային խմբերի և մասնակիցների վրա

հասնել և դրականորեն ազդել թիրախային խմբերի և մասնակիցների վրա

- նախագծի առաջարկը ներառում կոնկրետ և արդյունավետ քայլեր`ապահովելու ծրագրի կայունությունը, դրա ազդեցությունը շարունակելու կարողությունը և

գործողության ավարտից հետո արդյունքներ ունենալու հնարավորությունը:


Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամետը


Էլեկտրոնային հայտերի (e-Form) ընդունումը կդադարեցվի

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ



Ամբողջական տեղեկատվություն

Ուղեցույցի ամողջական տեքստը, ինչպես նաեւ հայտաձեւերը հասանելի են հետեւյալ հղմամբ՝


Դիմում-հայտը լրացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել ուղեցույցի պայմաններով եւ դրանք ներկայացնել տրամադրված ձեւաչափերին համապատասխան:

Քայլերի հերթականությանը ծանոթացեք կայքում՝


Հավելյալ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Ստեղծագործ Եվրոպա Հարթակի ձեր ներկայացուցիչներին՝


https://ec.europa.eu/programmes/creative-europe/contact_en


կամ Գործակալությանը՝

EACEA-CREATIVE-EUROPE-COOPERATIONPROJECTS@ec.europa.eu

647 views0 comments
bottom of page