top of page
Faded Shapes

Առցանց տեղեկատվական հանդիպում․ «Եվրոպական համագործակցության նախագծեր 2026» ծրագիր

  • 3 days ago
  • 1 min read

📢 Առցանց տեղեկատվական հանդիպում․ «Եվրոպական համագործակցության նախագծեր 2026» ծրագիր


Հրավիրում ենք բոլորին միացե՛ք 2026 թ. մարտի 23-ին կայանալիք առցանց տեղեկատվական հանդիպմանը՝ մանրամասներ իմանալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի նոր՝ «Եվրոպական համագործակցության ծրագրեր» (CREA-CULT-2026-COOP) մրցույթի մասին:


⚡️ Հայտերի ընդունումն արդեն բաց է:


📌 Նշենք, որ հանդիպումը կազմակերպվում է Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության կողմից, և աշխատանքային լեզուն անգլերենն է։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն 2026 թ. մրցույթի հիմնական պայմաններն ու գլխավոր առանձնահատկությունները։


🎯 Մրցույթի նպատակն է աջակցել մշակութային և ստեղծարար ոլորտների տարբեր չափերի կազմակերպություններին (տարբեր երկրներից)՝ իրականացնելու ոլորտային կամ խաչաձև նախագծեր։


🌟 Հիմնական թիրախներն են՝


🔹 Խթանել եվրոպական ստեղծագործությունների և արվեստագետների անդրազգային համագործակցությունն ու շրջանառությունը:

🔹 Զարգացնել եվրոպական մշակութային և ստեղծարար ոլորտների կարողությունները՝ նոր տաղանդներ բացահայտելու, նորարարություններ մտցնելու և բարգավաճելու նպատակով:


📅 Օր՝ Մարտի 23, 2026 թ.

⏰ Ժամ՝ 13:30 - 15:00 (Երևանի ժամանակով) / 10:30-12:00 Բրյուսելի ժամանակով


💻 Ձևաչափ՝ Առցանց

(Հանդիպումը ձայնագրվելու է)


🔗 Գրանցման/Միանալու հղումը՝





 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page