Գնահատողների ընտրության բաց հայտ՝ Ստեղծագործ Եվրոպա Culture Moves Europe ծրագրի համար
- Ani Hovsepyan
- Sep 2
- 1 min read
📣 Գնահատողների ընտրության բաց հայտ՝ Ստեղծագործ Եվրոպա Culture Moves Europe ծրագրի համար

‼️ Culture Moves Europe ծրագիրը փնտրում է 90 անհատ գնահատող՝ գնահատելու անհատական շարժունության և ռեզիդենսների գործողությունների դիմում-հայտերը։
👉 Ովքեր կարող են դիմել (համապատասխանության չափանիշներ)՝
✔️ լինել առնվազն 18 տարեկան,
✔️ ունենալ փորձ և մասնագիտական գիտելիքներ առնվազն հետևյալ ոլորտներից մեկում (ճարտարապետություն, մշակութային ժառանգություն, դիզայն և նորաձևության դիզայն, գրականություն, երաժշտություն, բեմարվեստ, վիզուալ արվեստներ),
✔️ ունենալ հայտերի կամ առաջարկների գնահատման փորձ,
✔️ ունենալ գիտելիքներ միջազգային մշակութային փոխանակման, շարժունության ծրագրերի կամ մշակութային կառավարման և միջազգային համագործակցության ոլորտում,
✔️ ունենալ լավ գրավոր հմտություններ և թվային գրագիտություն,
✔️ ունենալ օրինական բնակության իրավունք «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ երկրներից մեկում,
✔️ ունենալ բարձր մակարդակի անգլերենի իմացություն։
⏰ Դիմելու վերջնաժամկետն է՝ 8 սեպտեմբեր 2025, 17:00 (CEST)
📌 Ինչպես դիմել
1. Ստեղծել հաշիվ Goethe Application Portal-ում։
2. Դիմել "Culture Moves Europe – Call for evaluators 2025–2028" հայտին, որը կարող եք գտնել Culture Moves Europe ծրագրի ֆինանսավորման բաժնում։
🔗 Մանրամասները և դիմելու կարգը ներկայացված է այստեղ՝
Comments