Եվրոպական հանձնաժողովը փնտրում է փորձագետներ «Եվրոպական ժառանգության պիտակ» (European Heritage Label) ծրագրի համար:
- 2 days ago
- 1 min read

Եվրոպական հանձնաժողովը փնտրում է փորձագետներ «Եվրոպական ժառանգության պիտակ» (European Heritage Label) ծրագրի համար:
Հետաքրքրվա՞ծ եք մշակութային ժառանգությամբ: Ունե՞ք առնվազն 8 տարվա հետազոտական և 5 տարվա ծրագրերի համակարգման փորձ: Տիրապետո՞ւմ եք անգլերենին (C1 մակարդակ) և ցանկանո՞ւմ եք աշխատել եվրոպական մակարդակում:
Սա հիանալի հնարավորություն է. Եվրոպական հանձնաժողովը փնտրում է 4 անկախ փորձագետների, ովքեր կմիանան «Եվրոպական ժառանգության պիտակի» իրականացման համար պատասխանատու մարմնին:
Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. մայիսի 13:
Բաց մի՛ թողեք այս հնարավորությունը․ դարձե՛ք Եվրոպայի մշակութային ապագան կերտողներից մեկը:
Մանրամասն տեղեկատվությունն ու դիմելու կարգը հասանելի է այստեղ:
Լուսանկարը՝ © Եվրոպական միություն







Comments