top of page
Faded Shapes

Երաժշտական կրթություն և ուսուցում 2020

Updated: Jan 21, 2022

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2020 ապրիլի 30


Music Moves Europe եվրոպական երաժշտական ​​բազմազանության և տաղանդի խթանման ծրագիրը նպատակ ունի նպաստել եվրոպական երաժշտության ոլորտային աջակցությանը:


1․Մրցույթի նպատակները

Երաժշտական ​​կրթությունը ունի մանկավարժական մոտեցման երեք հարթություն՝ արտադրություն (տեխնիկա և արտահայտում), ընդունում (արվեստային փորձառություն) և ընկալում (հանդիսատեսի անձնական մոտեցումը):


Երաժշտական ​​կրթության զարգացմանն ուղղված այս մրցույթի շրջանակներում կֆինանսավորվեն այն նախագծերը, որոնք նպաստում են սոցիալական ներառականության խթանմանը`երեխաների համար ստեղծելով երաժշտական ​​կրթություն ստանալու հնարավորություն։


Այս համատեքստում սոցիալական ներառականությունը նշանակում է` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բոլորին՝ հաշվի առնելով նրանց հատուկ կարիքները, այդ թվում` սոցիալ-տնտեսապես անապահով կամ փախստական ընտանիքների կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Այս ծրագրի նպատակը ոչ թե երաժշտության՝ որպես սոցիալական ներգրավվածության միջոց օգտագործելն է, այլ` ոչ այնքան շահեկան պայմաններում հայտված երեխաներին երաժշտության աշխարհ ներգրավելը:


Մասնավորապես, պետք է նպաստել ֆորմալ/ոչ ֆորմալ կրթության և երաժշտական ​​ոլորտի միջև համագործակցությանը՝ սոցիալական ներառականությունը խթանելու նպատակով:


Ծրագրի նպատակը` փոքրածավալ նախագծերի փորձարկումն է եվրոպական մակարդակում։ Արդյունքները պետք է ներառվեն 2020-ից հետո ԵՄ հաջորդ ֆինանսավորման ծրագրերում ներառված երաժշտության աջակցության ռազմավարության մեջ, որոնք կարող են նպաստել եվրոպական բազմազանությանն ու տաղանդների հայտնաբերմանը, ոլորտի մրցունակության բարձացմանը, ինչպես նաև ընդլայնել քաղաքացիների համար երաժշտության հասանելիությունը` իր ողջ բազմազանությամբ:



2․ Ժամանակացույց

ա) Հայտերի ընդունման մեկնարկ՝ Փետրվարի 6, 2020

բ) Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ Ապրիլի 30, 2020, ժամը 12:00 (Բրյուսելի ժամանակով)

գ) Հայտերի գնահատում՝ Մայիս- հունիս, 2020

դ) Հայտերի գնահատման արդյունքերի հրապարակում՝ Հուլիս, 2020

ե) Դրամաշնորհային պայմանագր(եր)ի կնքում՝ Սեպտեմբեր 2020


3. Բյուջե

Մրցույթի շրջանակներում նախագծերի համաֆինանսավորման համար հատկացված ընդհանուր բյուջեն գնահատվում է 300,000 եվրո:

Յուրաքանչյուր ծրագրի համար առավելագույն դրամաշնորհը կլինի 30,000 եվրո:

Հանձնաժողովն ակնկալում է ֆինանսավորել առնվազն 8 նախագիծ: Համաֆինանսավորման առավելագույն չափը կկազմի 80%:


4. Ընդհանուր պահանջներ

Մրցույթի մանսակցության դիմումները՝ ԵՄ պաշտոնական լեզուներից մեկով կազմված (ցանկալի է անգլերեն կամ ֆրանսերեն), անհրաժեշտ է ուղարկել է վերջնաժամկետից ոչ ուշ, ներկայացնել գրավոր՝ դիմումի հայտաձևը թղթային տարբերակով (բնօրինակ և թղթային պատճեն), իսկ էլեկտրոնային տարբերակը ներկայացնել USB կրիչի միջոցով։

Այդ պահանջները չկատարելը կհանգեցնի դիմումի մերժմանը:


5. Համապատասխանության չափանիշներ

Իրավասու դիմորդները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝


- իրավական անձի կարգավիճակ ունեցող, շահույթ կամ շահույթ չհետապնդող, հասարակական կամ մասնավոր կազմակերպություն,

- գրանցված իրավաբանական գրասենյակ ԵՄ անդամ պետություններից որևէ մեկում կամ ԵՄ ոչ անդամ այն երկրում, որը պաշտոնապես Ստեղծագործ Եվրոպա ծրագրի անդամ է,

- կայացած կառույց, կազմակերպություն, մատակարար կամ միություն, որն ունի համապատասխան փորձառություն կրթության և երաժշտական ոլորտներում և ունի բավարար կարողություն և գիտելիք` եվրոպական մակարդակով նորարարական նախագծեր մշակելու համար։


Մասնավորապես՝

ազգային, տարածաշրջանային կամ տեղական պետական մարմիններ, հիմնական և միջնակարգ դպրոցներ, երաժշտական դպրոցներ, կոնսերվատորիաներ, երաժշտական վայրեր և փառատոնի կազմակերպիչներ, կրթության և երաժշտական ոլորտների ներկայացուցչական կազմակերպություններ:


Անհատները իրավասու չեն դիմել ծրագրին։


Մանրամասների համար՝

398 views0 comments
bottom of page