top of page
Faded Shapes

Երաժշտական համարտադրության նախագծեր 2020

Updated: Jan 21, 2022

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2020 ապրիլի 30


Music Moves Europe եվրոպական երաժշտական ​​բազմազանության և տաղանդի խթանման ծրագիրը նպատակ ունի նպաստել եվրոպական երաժշտության ոլորտային աջակցությանը:


Երաժշտության ոլորտի ​​տաղանդները որոնում են ստեղծագործելու համար անհրաժեշտ ոգեշնչման նոր աղբյուրներ, ինչի արդյունքում տարբեր երկրներից երաժիշտների, երգահանների և արտադրողների միջև միջազգային համագործակցությունն օրեցօր աճում է:



Այս համատեքստում՝ երաժշտական աշխատարանները, համահեղինակների համար նախատեսված ճամբարները և գեղարվեստական ուղղվածության տարբեր հանգստյան գոտիները պետք է դիտարկել որպես երաժշտական ​​միջոցով եվրոպական մշակութային բազմազանությունը ցուցադրելու հիանալի միջոցներ: Դրանք կարող են նպաստել նոր գեղարվեստական փորձի, նորարարական ստեղծագործությունների և հետազոտությունների ստեղծմանը:


Եվրոպական համարտադրության նոր նախագծերը արվեստագետների մտծողության սահմաններն ընդլայնելու և միջազգային համագործակցությունները խթանելու լավ միջոց են, ինչը նպաստում է նաև նոր երաժշտական խմբերի և երգացանկերի ձևավորմանը։


Մրցույթի հիմանական նպատակն է՝ ձևավորել առնվազն 10 նորարարական ծրագիր, որոնք միտված կլինեն միջազգային երաժշտական համարտադրության և համագործակցության խթանմանը:


Նախագծերի նպատակը պետք է լինի տարբեր ազգությունների արվեստագետների համախմբումը, որպեսզի ստեղծվի բազմազան ուսումնական միջավայր: Նախագծերը պետք է նաև հստակ պատկերացում ունենան այն մասին, թե ինչպես են տարածվելու ծրագրի արդյունքները, մասնավորապես՝ նորաստեղծ երգերը:


Դիմել կարող են իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական կամ մասնավոր կազմակերպությունները /ֆիզիկական անձինք իրավասու չեն/, որոնք ունեն երաժշտական ոլորտում աշխատանքի համապատասխան փորձառություն և երաժշտական համարտադրության ճամբարներ և/կամ երաժշտական աշխատարաններ կազմակերպելու բավարար կարողություն:


Մասնավորապես`

- շահույթ չհետապնդող կազմակերպություն (մասնավոր կամ հասարակական).

- պետական մարմիններ (ազգային, տարածաշրջանային, տեղական)

- համալսարաններ;

- ՓՄՁ-ներ:


Ծրագրի համաֆինանսավորման համար ընդհանուր բյուջեն կազմում է 500,000 եվրո:


Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամեկտն է՝ 2020 մարտի 30-ը։


Մրցույթի պայմաններին, անհրաժեշտ փաստաթղթերին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

337 views0 comments
bottom of page