top of page
Faded Shapes

Երիտասարդության միջազգային Կապանում

  • 11 minutes ago
  • 1 min read

Շնորհավոր Երիտասարդության միջազգային օրը։ Միացե՛ք մեզ Կապանում


Օգոստոսի 12-ին Հայաստանը տոնում է Երիտասարդության միջազգային օրը՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսի ներքո:


Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը ևս մասնակցում է տոնական միջոցառումներին։ Մենք կունենանք մեր հատուկ տաղավարը Կապանում, որտեղ սիրով սպասում ենք բոլոր ստեղծագործ և նախաձեռնող երիտասարդներին:


  • Ինչո՞ւ այցելել մեր տաղավարը.

  • Իմանալ ավելին «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ընձեռած հնարավորությունների մասին:

  • Ստանալ տեղեկատվություն միջազգային դրամաշնորհների և ռեզիդենտությունների վերաբերյալ:

  • Ծանոթանալ մեր առաջիկա նորություններին:


Բացի այդ, 2026թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում ձեզ սպասում են.

  • «Ապագա առաջնորդներ» ֆորումը,

  • Երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը,

  • Կոմիքսների շարքի ներկայացումը և շատ ավելին:


Եկե՛ք զրուցենք ձեր ստեղծագործական գաղափարների մասին և միասին կառուցենք նոր կամուրջներ:




 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page