top of page
Faded Shapes

Մեկնարկում է «Ազատ Ռադիկալներ» արվեստի կացարանը Ստեփանավանում


ree

Ուրախությամբ հայտնում ենք, որ օգոստոսի 5-20-ը Ստեփանավանում, Today Art Initiative-ի նախաձեռնությամբ կանցկացվի «Ազատ Ռադիկալներ» արվեստի կացարանը, որին կմասնակցեն ընտրված վեց միջազգային արվեստագետներ։ Ծրագիրն իրականացվում է կենսամշակութային առումով հարուստ երեք տարածաշրջաններում՝ Գալիսիայի Կուրել լեռներում (Fundación Uxío Novoneyra հիմնադրամի հետ), Պորտուգալիայի Ավեյրու շրջանում (Centro de Formação Agrícola da Guarda – Quinta das Relvas կազմակերպության հետ) և Հայաստանի Լոռու մարզում (Today Art Initiative-ի հետ)։

Այս արվեստի կացարանները ձևավորում են կենդանի շղթա մեր հավաքական ճանապարհի մեջ՝ նպատակ ունենալով ստեղծել գործիքակազմ, որը կհրավիրի բույսերին, մարդկանց և պրակտիկաներին՝ մտնելու երկխոսության մեջ։

Բանաստեղծությունից մինչև վտանգված լեզուներ, ձայնային ինստալյացիաներից մինչև բուրմունքներ, բնական ներկերից մինչև հանրային ճաշկերույթներ՝ մասնակիցները ներկայացնում են բազմաբնույթ ստեղծագործական մոտեցումներ՝ գրականություն, հյուսվածք, բազմատեսակ էակների հետ հետազոտություն, վերականգնողական դիզայն և կենսամշակութային վերականգնում։

Առաջիկա ամիսներին նրանք կմխրճվեն տարբեր էկոլոգիաների և տեղական գիտելիքների մեջ՝ բացահայտելով բույսերի, մարդկանց և պրակտիկաների փոխկապակցվածությունը։ Միասին նրանք կքննարկեն՝ ինչ է նշանակում լինել երկխոսության մեջ տվյալ վայրի հետ՝ ստեղծագործական պրոցեսների միջոցով, որոնք շոշափելի են, հավաքական, ենթադրական և խորապես կապված՝ ոչ միայն մարդկային աշխարհի, այլ նաև ավելին-քան-մարդկային էակների հետ։

Ռեզիդենտության ընթացքում ձևավորված աշխատանքները կներկայացվեն 2026 թվականին Լիսաբոնում կայանալիք եզրափակիչ ցուցադրության ժամանակ՝ «Ազատ Ռադիկալներ» գործիքակազմի հանրային ներկայացման հետ միասին։

📍Ստեփանավանում ծրագիրը իրականացվում է Ստեփան Շահումյանի թանգարանի հետ համագործակցությամբ։ Համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագրի շրջանակներում:

Տեղեկությունները և կարծիքները, որոնք ներկայացված են վերոնշյալ հաղորդագրությունում, պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական Միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները։ Եվրոպական Միությունն ու EACEA-ն պատասխանատվություն չեն կրում դրանց բովանդակության համար։

 
 
 

Comentarios


ՀՀ, ք. Երևան 0001, Հյուսիսային պողոտա 1, 

«Նորդ» բիզնես կենտրոն, 8-րդ հարկ

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page