top of page
Faded Shapes

Տեղեկատվական օր և գործնական աշխատարան․ Ինչպե՞ս դիմել «Ստեղծագործ Եվրոպա»-ի նոր մրցույթին

  • 5 days ago
  • 1 min read

Պատրաստվո՞ւմ եք դիմել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ենթածրագրի՝ Եվրոպական համագործակցության ծրագրերի 2026 թ. մրցույթին։


«Ստեղծագործ Եվրոպա» Հայաստանյան գրասենյակը հրավիրում է մասնակցելու հատուկ՝ երկմաս ձևաչափով հանդիպման, որը կօգնի ձեզ ծանոթանալ մրցույթի կանոններին և ճիշտ ու մրցունակ հայտադիմում կազմել:


Հանդիպումներին սիրով սպասում ենք ինչպես ծրագրերի պոտենցիալ համակարգողներին (coordinators), այնպես էլ գործընկերներին (partners):


Օրակարգը բաժանված է երկու հիմնական մասի՝


ՄԱՍ 1. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ (Info Day)

Այս հատվածում մանրամասն կներկայացվեն Եվրոպական

համագործակցության ծրագիր 2026 թ. մրցույթի հիմնական պայմանները, առաջնահերթությունները, ֆինանսավորման կանոններն ու հայտերի ընդունման ընդհանուր գործընթացը: Դուք կիմանաք՝ ովքեր կարող են դիմել և ինչպիսի նախագծեր են խրախուսվում:


ՄԱՍ 2. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՐԱՆ (Workshop)

Երկրորդ հատվածն ամբողջությամբ նվիրված է լինելու հայտի լրացմանը: Մենք միասին քայլ առ քայլ կանցնենք հայտադիմումի բովանդակային ձևաթղթով (Մաս B / Part B): Մասնակիցները հնարավորություն կունենան տալ իրենց հուզող հարցերը, ստանալ գործնական խորհուրդներ և անմիջապես քննարկել հայտի լրացման նրբությունները:


Ե՞րբ և որտե՞ղ

Ձեր հարմարության համար միջոցառումը կիրականացվի երկու ձևաչափով՝ ընտրե՛ք ձեզ հարմար տարբերակը գրանցվելիս.


ԱՌՑԱՆՑ (Online) ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օր՝ Մարտի 26, 2026 թ.

Ժամ՝ 11:00

Հարթակ՝ Zoom (միանալու հղումը կուղարկվի միայն գրանցված մասնակիցներին)

(Առցանց հանդիպումը չի ձայնագրվելու, սակայն շնորհանդեսը կտրամադրվի մասնակիցներին ըստ պահանջի):


ԱՌԵՐԵՍ (Offline) ՀԱՆԴԻՊՈՒՄ

Օր՝ Մարտի 27, 2026 թ.

Ժամ՝ 11:00

Վայր՝ (հանդիպման հստակ հասցեն կուղարկվի միայն գրանցված մասնակիցներին)


Մասնակցության գրանցումը պարտադիր է:


Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/2fi1HF9eCw8KhKCE7 


Բացահայտե՛ք «Ստեղծագործ Եվրոպա»-ի ընձեռած հնարավորությունները մեր օգնությամբ: Հավելյալ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակի հետ:

 
 
 

Comments


ՀՀ, ք. Երևան 0002, Թումանյան 38

Հեռախոս՝ +374 77 162957
Էլ. հասցե՝ info@creativeeurope.am

  • Facebook
  • Instagram
  • LinkedIn

© 2025 Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակ: Բոլոր իրավունքները պահպանված են:

Ստեղծագործ Եվրոպա Հայաստանյան գրասենյակը գործում է Եվրոպական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Գրասենյակի աշխատանքները համակարգում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:

bottom of page