Փորձագետների հայտերի ընդունում․ «Ստեղծագործ Եվրոպա»
- 8 hours ago
- 1 min read

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ընդլայնում է Եվրոպական համագործակցության նախագծերի գնահատող փորձագետների բազան։
Գրանցումը կատարվում է EU Funding & Tenders Portal հարթակի միջոցով՝
Գրանցվելու հրավիրվում են համապատասխան փորձ և մասնագիտական գիտելիքներ ունեցող մասնագետներ մշակութային և ստեղծագործական ոլորտներից։
Խնդրում ենք նկատի ունենալ․ պորտալում գրանցվելը ինքնին չի երաշխավորում գնահատման գործընթացներում ներգրավվածություն։ Փորձագետները ընտրվում և պայմանագրային հիմունքներով ներգրավվում են՝ կախված նրանց մասնագիտական պրոֆիլից, փորձից և յուրաքանչյուր ընտրական փուլի առանձնահատկություններից։







Comments